Հանրագիտարան

Գերմանացիներ

Գերմանացիները ազգ են, որոնց մայրենի լեզուն գերմաներենն է: Նրանք բնակվում են ներկայիս Գերմանիայում`   Ռեյնայից մինչև Վիսլա, Հյուսիսային և Բալթիկ ծովերից մինչև Դունայ:

Գերմանական ժողովուրդները բաժանվում էին երեք մեծ խմբերի: Հարավգերմանական խումբը զբաղեցնում է համարյա ամբողջ ներկայիս Գերմանիան, Հոլանդիան և Յուտլանդական թերակղզու մի մասը:

Նրա կազմի մեջ էին մտնում ֆրիզները (ներկայումս բնակվում են Հոլանդիայում), սակսերը (բնակվում են ներքին Էլբայի աջակողմյան ափին), գերմինոները (որոնց սերունդները զբաղեցնում են միջին գերմանական շերտը և Շվաբինի մի մասը) և այլ ժողովուրդներ:
 
Արևելագերմանական խումբը զբաղեցնում է Օդերի և Վիսլայի միջև եղած մարզերը:
Հյուսիսգերմանական կամ Սկանդինավյան խումբը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու հարավային նահանգները, դանիական կղզիները և Հյուսիսային Յուտլանդիան:
Գերմանական աշխարհը մարդկությանը տվել է յոթ գրական լեզու`   գոթական, դանիական, շվեդական, իսլանդական, վերին գերմանական, հոլանդական և անգլիական:
 
Մյուս բոլոր զարգացած ազգերից գերմանացիները առավել հակված են ենթարկվելու կառավարոթյանը, ում իշխանության տակ ապրում են, հակված չեն փոփոխությունների և ենթարկվում են գործող կարգին: Բայց այս ամենով հանդերձ, գերմանացին չունի կախվածություն հայրենիքից և հեշտությամբ բնակվում է այլ վայրերում: Օտար հողում գերմանացիները հեշտությամբ միավորվում են տեղաբնակների հետ`   շնորհիվ միասնական լեզվի և մասնավորապես կրոնի`   վերածվելով փոքրաթիվ ժողովրդի, որոնք բարձրագույն իշխանության ղեկավարությամբ շահեկանորեն տարբերվում են մյուս ժողովուրդներից`   բարեխղճությամբ, մաքրակենցաղությամբ, պարկեշտությամբ: Իրենց տեմպերամենտով գերմանացիներին կարելի է համարել ֆլեգմատիկ: Նրանց հատուկ է սառը դատողությունը, զսպվածությունը, նպատակասլացությունը: Սրամտությամբ և գեղարվեստական ճաշակով գերմանացիները մի փոքր զիջում են անգլիացիներին, ֆրանսիացիներին և իտալացիներին:
 
Գիտության մեջ շատ հաճախ գերմանացին առաջինն է: Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքները հաճախ են մեծ աղմուկով օգտագործում մյուսները:
Գերմանացիների մոտ բացակայում է ընդգծված ազգային հպարտությունը: Սեփական ինքնատիպության մասին գերմանացիների բարձր կարծիք չունեն (ի տարբերություն անգլիացիների): Աչքի են ընկնում մանրախնդրությամբ: Գերմանացին միշտ կենտրոնացված է, լուռ է, ծայրահեղ դեպքում մելանխոլիկ է և խստահայաց:
 
Գերմանացին առանձնակի սեր ունի երեք առարկաների նկատմամբ`   կենդանիների, երաժշտության, գույների: Գերմանիայի պատմությունը զարդարում են բազմաթիվ հայրենական կոմպոզիտորների անունները`   Բեթհովեն, Բախ, Վագներ և այլն:
 
Գերմանացի ընտանիքների մեծամասնությունը ընտանի կենդանի է պահում: Տնային կենդանիների`   շների և կատուների խնամքի համար բազմաթիվ անկանխատեսելի միջոցներով լեցուն են խանութները: Նրանց համար նույնիսկ հյուրանոցներ կան, որտեղ տերերը հանձնում են իրենց կենդանիներին`   բացակայելիս: Գերմանիայում չորքոտանիները հեռավոր ուղևորության համար տրանսպորտով ուղևորելու ամսական տոմսի արտոնություն ունեն այն դեպքում, երբ երեխաներն այդպիսի արտոնություն չունեն:
 
Գերմանացիների համար կարիերա անել`   նշանակում է երիտասարդ տարիներին ձգտել դառնալ պաշտոնյաներ. այդ դեպքում մինչև կյանքի վերջը տաքուկ տեղն ապահովված կլինի: Զարմանալի չէ, որովհետև թե երիտասարդ, թե ոչ այնքան երիտասարդ պաշտոնյաները`   չինովնիկները, հարսնացուների մոտ մեծ պահանջարկ ունեն:
 
Գերմանիայում կյանքը սկսվում է արևածագով և ավարտվում մայրամուտով: Փոքրիկ երեխաներին սովորաբար քնեցնում են 19:00: Շուտ քնելու սովորույթը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Այստեղ ընդունված է զանգահարել երեկոյան ժամը 9:00-ից հետո: Իսկ առավոտյան արդեն ժամը 8-ին զանգելը (սովորական օր) միանգամայն տեղին է: Բացառությամբ հանգստյան օրերի. մի զանգահարեք այդ օրերին մինչև ժամը 10-ը:
 
Գերմանացիները ծայրահեղ հոգատարությամբ են վերաբերում իրենց բնակարանին: Սկզբում ծնողները իրենք են զարդարում մանկական սենյակները, ընդ որում մեծ մասամբ իրենց ձեռքերով, իսկ հետո սովորեցնում են փոքրերին: 
 
Երիտասարդ ծնողները, իհարկե, մեծ հուզմունքով են վերաբերվում իրենց զավակներին, բայց չափազանց մեծ հոգատարությամբ աչքի չեն ընկնում: Շատ տարածված է երեխային կրել ՙպայուսակ-կենգուրուի մեջ: Փոքրիկը, որին, ասես, նոր են ծննդատնից բերել, քնած է, իսկ մայրը հանգիստ զբոսնում է սուպերմարկետում - սա սովորական պատկեր է գերմանացիների համար: Երեխային ծնված օրվանից սովորեցնում են, որ մայրիկը ուրիշ գործեր ունի, այնպես, որ պետք է ինքնուրույն հոգաս քո խնդիրները:
 
Գերմանիայում ընդունված չէ երեխաներին թողնել տատիկների և պապիկների մոտ, իսկ եթե պետք է, ապա ընդունված է նրանց որոշակի գումար առաջարկել: Շատ գերմանացիներ, երբ լրանում է երեխայի տասնչորս տարին, առանձնացնում են, և երեխաներն այդ տարիքից սկսած առանձին են ապրում: Թե ինչպես են ապրում, ծնողներին կարող է նույնիսկ չհետաքրքրել: Չնայած խիստ անհատական է, բայց ոչ ոքի դրանով չես զարմացնի: Եթե երեխաներն ուզում են այցելել իրենց ծնողներին, կարող են նշանակել որոշակի ժամ, որից շուտ գալն ընդունված չէ: Նրանց կարող են նույնիսկ տուն չթողնել և ընդունված չէ վիրավորվելը: Ծնողներն էլ ծերանալիս սովորաբար չեն ապրում իրենց երեխաների հետ: Ապրելով իրենց կյանքը առանձին`   նրանք երբեմն, եթե միջոցները ներում են, տեղափոխվում են ծերանոց, որտեղ նրանց կարող են պահել`   ընդունելով փոխարենը նրանց թոշակը:
 
Գերմանիայում բարձր են գնահատում ընտանեկան սովորույթները, չնայած երիտասարդ մարդիկ աշխատում են լինել ինքնուրույն: Նշվում են ընտանեկան տոները, հատկապես, Սուրբ ծննդյան տոնը, երբ հայրական կտուրի տակ հավաքվում է ամբողջ ընտանիքը:
 
Ի տարբերություն ռուսների`   գերմանական ժողովուրդը շատ տնտեսող է և հաշվենկատ: Ֆինանսների մասին ընդունված չէ խոսել ոչ մի առիթով: Դա յուրաքանչյուրի անձնական գործն է: Երեխաներին տալիս են շատ քիչ գրպանի փող, սովորեցնում են կուտակել, եթե ուզում են ինչ-որ լուրջ բան գնել:
 
Աշխատանքային գործունեության սկզբից նրանք սկսում են ծերության համար փողերը մի կողմ դնել: Այնքան, որքան հնարավոր է: Եվ եթե ոչ մի անկանխատեսելի բան չի պատահում, նրանք, բացի սովորական թոշակից, ծերանալիս ունենում են հատուկ կուտակած փող`   ամբողջ կյանքի համար: Հաճախ դա բոլորովին քիչ չէ, և ամբողջ աշխարհում ճանապարհորդում են տարեց մարդիկ`   թույլ տալով իրենց այն ամենը, ինչից, հնարավոր է, հրաժարվել էին ամբողջ կյանքի ընթացքում: Ճանապարհորդության նկատմամբ սերը գերմանացու արյան մեջ է: Եթե ամփոփվի արտասահմանյան տուրիստների թիվն աշխարհում, ապա գերմանացիներին, հավանաբար, կտրվի առաջին տեղը: Նրանք գերադասում են այցելել բոլոր էկզոտիկ երկրները: Հաճախ կարելի է տեսնել միայնակ ճանապարհորդ գերմանացուն`   Չինաստանի ինչ-որ խուլ վայրում:
 
Խնայողություն և օրինապահություն: Ճշտապահություն և կարգուկանոն ամեն ինչում- ահա գերմանական ժողովրդին բնորոշ գիծը:
 
"Ուշանալ չի կարելի" սովորեցնում են վաղ տարիքից: Գերմանիայում ընդունված չէ սպասել նույնիսկ հինգ րոպե: Ճշտապահությունը գերմանացիների այնպիսին է, որ դատարկ փողոցում կարգապահ գերմանացիները անցումի մոտ կկանգնեն և կսպասեն կանաչ լույսին: Եվ շատ կզարմանան, երբ մոսկվացիները, սովորության համաձայն, անցնեն, երբ խելքները փչի: Երթևեկության նրանց ամենասիրելի միջոցով`   հեծանիվով, նրանք կանցնեն փողոցի հատուկ առանձնացված մասով: Ամենուր մայթեզրերի մոտ կան գեղեցիկ, կոկիկ սալարկված փողոցներ, որոնք նախատեսված են հեծանվորդների համար:
 
Գերմանացիները բավականաչափ ինքնամփոփ մարդիկ են, այնպես, որ խոսակցության ժամանակ պետք է աշխատել նրանց առանձնապես չմոտենալ, այլ կերպ ասած`   չներխուժել նրանց մասնավոր կյանք: Եվ չնայած, որ նրանք համարվում են զգացմունքային տեսակետից զուսպ, անհաղորդ ազգ, երբեմն հանդիպման ժամանակ, նույնիսկ ոչ այնքան մոտ ընկերների հետ նրանք կարող են գրկախառնվել և նույնիսկ`   համբուրվել: Գերմանիայում չեն սիրում այն, ինչը խոչընդոտում է կյանքի սովորական ընթացքը: Հյուրի չնախատեսված այցելությունը անընդունելի է համարվում: Հանրավոր է, օրինակ, անգամ թեյ չհյուրասիրել հյուրին: ՙՄենք դա չէինք նախատեսել՚: Փոքրիկ երեխաներին ծննդյան օրվանից սովորեցնում են օրագիր պահել, և նրանք մանկուց սովորություն են դարձնում կառուցել իրենց կյանքը համաձայն օրագրի: Գերմանացիներին հատուկ է ուշադրությունն ու նրբանկատությունը: Ձեր գերմանացի բարեկամներից դուք միշտ ժամանակին բոլոր տոների առիթներուվ շատ ջերմ շնորհավորական բացիկներ կստանաք: Գերմանացիների մոտ ընդունված է իրար նվիրել հաճելի մանրուքներ, ընդ որում պարտադիր չէ խանութից այն գնել: Դա կարող է լինել ինչ-որ հետաքրքիր բացիկ`   շատ կարևոր բան հիշեցնող: Գերմանացիներն ամեն ինչ անում են հանգամանորեն և արդյունավետ, ամեն ինչին պատասխան ունեն:
 
Գերմանացիների խելամտությունն ու խոհեմությունը իրենց արտացոլումն են գտել լեզվում, որն իր քերականական կառուցվածքով ոչ մի անորոշություն թույլ չի տալիս:
Ծառայություններ և սպասարկում: Ով շուտ է արթնանում, լավ կզգա Գերմանիայում: Արթնանալ առավոտյան ժամը 4-ին և գնալ աշխատանքի մեքենայով 50-60կմ - սա այստեղ ընդունված է թե տղամարդու և թե տարեց կնոջ համար:
 
Շաբաթ օրերն արթնանում են նորից բավականին վաղ: Կիրակի օրը հանգստի օր է: Դա սրբորեն պահպանվում է: Խանութները փակ են, քաղաքային ավտոբուսը չի աշխատում: Լռություն է, առավոտյան լսվում է միայն եկեղեցու զանգերի ձայնը: Երիտասարդությունը հանգստյան օրերին ֆուտբոլ է խաղում, բռնցքամարտ է պարապում: Սիրում են պարել: Երկիրը լեցուն է ֆիթնես և սպորտային այլ ակումբներով: Եվ նրանք բոլորը ակտիվորեն հաճախում են մինչև ծերանալը:
 
Գերմանացիների մեծամասնությունն ապրում են մեկ - երկու հարկանի տներում, ոչ թե`   բազմահարկ շենքում:
Գերմանիայում ամեն ինչ կանոնակարգվում է օրենքներով և որոշումներով, այդ թվում, երբ և որտեղ կարելի է, չի կարելի աղմկել: Աղմկարարներին պատժում է ոստիկանը, հարկ է լինում տուգանք վճարել: Իսկ ոստիկան կանչում են բարի հարևանները: Այստեղ այդպես է ընդունված: Միանգամից հայտնում են`   ուր հարկն է: Թփերի տակ ոստիկանները չեն թաքնվում, բայց համարյա միշտ գտնվում են օրինապահ քաղաքացիներ, որոնք բարեխղճորեն իրենց նոթատետրում փաստում են ձեր մեքենայի համարը և երթևեկության կանոնների խախտման ճիշտ ժամը:
 
Աղբյուր`   www.mhktert.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: