Հանրագիտարան

Չեչեններ

Չեչենները վայնախյան ազգ են Հյուսիսային Կովկասում: Նրանք հանդիսանում են Չեչնիայի Հանրապետության հիմնական բնակչությունը: Ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում 1.500.000 մարդ է: Մարդաբանակ առումով եվրոպական ռասայի կովկասյան տեսակին են պատկանում:

Ներկայում չեչենների մեծամասնությունը ապրում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, հիմնականում Չեչնիայի Հանրապետությունում: Չեչենների պատմության մեջ եղել է մի քանի բնակեցում:

1865 թվականի Կովկասյան պատերազմից հետո մոտավորապես 5000 չեչենական ընտանիքներ տեղափոխվեցին Օսմանյան կայրության տարածք և այդ շարժումը սկսեցին կոչել մուհաջիրություն: Այսօր այդ մուհաջիրների ժառանգներն էլ կազմում են Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի չեչենական սփյուռքի հիմնական մասը:
 
1944 թվականի փետրվարին ավելի քանի կես միլլիոն չեչեններ տեղահանվել են իրենց մշտական ապրելավայրերից և բնակեցվել Միջին Ասիայում: 1957 թվականի հունվարի 9-ին չեչեններին թույլատրվել է վերադառնալ իրենց կովկասյան ապրելավայրերը, սակայն ազգի որոշ մասը մնացել է Ղազախստանում և Ղրղզստանում:
 
Առաջին և Երկրոդ չեչենական պատերազմներից հետո շատ չեչեններ լքել են Ռուսաստանը և տեղափոխվել Արևմտյան Եվրոպա, Թուրքիա և արաբական երկրներ: Նաև ավելացել է Ռուսաստանի Դաշնության մյուս շրջանների չեչենական սփյուռքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: