Հանրագիտարան

Հրեաներ

Հրեաները սեմիթական ծագում ունեցող ազգ են, արմատներով Հին Իսրայելից և Հրեաստանի բնակչությունից: Բնակվում են տարբեր երկրներում, հատկապես 1948-ն վերածնված հրեական Իսրայել երկրում:

Բնակչության քանակը 12-ից 14 միլիոն է, որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում: Հրեաների կրոնը ավանդաբար հրեականությունն է: Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում: Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ):

Հրեաները բաժանվում են 5 խմբի

  • Աշքենազներ: Քանակը՝ 8-11.2 մլն: Ապրում են Իսրայելում, Լեհաստանում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Հոլանդիայում, Սկանդինավիայի երկրներում, և շատ ուրիշ պետություններում: Լեզուն յիդիշն է (Իսրայելում - եբրաեյրենը, Ռուսաստանում - ռուսերենը):
  • Միզրախներ: Քանակը՝ 4 մլն: Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ): Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են: Միզրահների լեզուները տարբեր են, Իրանում և Միջին Ասիյում - եբրայապարսկերենը, Վրաստանում - վրացերեն:
  • Սեֆարդներ: Քանակը՝ 1.5-2 մլն: Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն: Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում):
  • Սամարիտացիներ: Քանակը՝ 720 մարդ: Ապրում են Իսրայելում: Լեզուն եբրայերենն է:
  • Բնեյ Մենաշե: Ապրում են Իսրայելում: Լեզուն եբրայերենն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: