Հանրագիտարան

Քրիստոնեական համայնքների տարածումը միջնադարյան Հայաստանում

Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարից:

Քրիստոնյա քարոզիչները՝ ի դեմս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և նրանց աշակերտների, գալիս էին Հայաստան և քարոզում նոր վարդապետությունը: ժողովրդին հասկանալի լինելու համար նրանք սովորում էին հայերեն, ուստի հասան նշանակալից հաջողությունների՝ հիմնադրելով Հայաստանում վաղ քրիստոնեական առաջին համայնքները:

Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին Հիսուսի աշակերտները կամ առաքյալները, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո այն կոչվեց առաքելական: III դ. վերջերին և IV դ. սկզբներին քրիստոնեական համայնքներ էին ստեղծվել թագավորության գրեթե ամբողջ տարածքում, ինչը հող նախապատրաստեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու համար:

Աղբյուր`   Lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: