Հանրագիտարան

Դասական դարաշրջանի Հունական մշակույթը

Հույների կրոնը բազմաստվածային էր: Ք.ա. VIII–VI դարերում ձևավորվեց օլիմպիական տասներկու աստվածների պաշտամունքը:

Ըստ հույների՝ աստվածները բնակվում էին Օլիմպոս լեռան գագաթին: 

Զևսը օլիմպիական աստվածների հայրն էր, կյանքի արարիչը, երկնքի, լույսի, արդարության աղբյուրը: Ուներ նաև պատժիչ գործառույթ. շանթերով սաստում էր կարգազանցներին: 
Հերան ընտանիքի, մայրության, բարոյական մաքրության դիցուհին էր, Զևսի կինը:
Ապոլոնը Արեգակի, լույսի, ճշմարտության, գուշակության, բժշկության դիցն էր: Հովանավորում էր գիտությունները, արվեստները և արհեստները:
Ափրոդիտեն գեղեցկության ու սիրո դիցուհին էր:
Աթենասը իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին էր:
Արտեմիսը Լուսնի դիցուհին էր, բույսերի ու կենդանիների հովանավորը:
Դեմետրան մայր հողի և պտղաբերության դիցուհին էր:
Հեփեստոսը կրակի, դարբնության և ճարտարության դիցն էր:
Հերմեսը Զևսի բանբերն էր: Նախապես հոտերի և հովիվների, ապա նաև ճանապարհների և առևտրականների պահապանն էր:
Արեսը ռազմի դիցն էր:
Դիոնիսոսը պտղաբերության, խաղողի որթի, գինու և զվարճանքի դիցն էր: Հովանավորում էր թատրոնը:
Պոսեյդոնը գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների տիրակալն էր, նավագնացների հովանավորը:
Բացի օլիմպիական ընտանիքի աստվածներից՝ կային բազմաթիվ ոգիներ, հերոսներ, որոնց հույները նույնպես պաշտում էին:
 
Կրթությունը
 
Ք.ա. VIII դ. Հունաստանում սկզբնավորվեց գրավոր մշակույթը: Հույները փյունիկեցիներից փոխ առան այբուբե նը և հարմարեցրին իրենց լեզվին՝ ստեղծելով 22 տառից կազմված այբուբեն: Գրառումները կատարվում էին մոմածածկ տախտակների կամ պապիրուսների վրա: Ստեղծվեցին առաջին գրքերը:
Արխաիկ դարաշրջանում գրաճանաչ մարդկանց մեծ պահանջ առաջացավ: Պոլիսներում սկսեցին պետական ծախսե ով բացել տարրական դպրոցներ: Երեխաներին սովորեցնում էին գիր, հաշիվ, սրբազան երգեր ու ծեսեր: Ք.ա. V դ. Հունաստանում գրաճանաչության մակարդակը բավականին բարձր էր:
Հետագայում հայտնվեցին նաև բարձր տիպի դպրոցներ: Դրանք մասնավոր էին, պատկանում էին հանրաճանաչ իմաստասերներին: Այդպիսիք էին Պլատոնի ակադեմիան և Արիստոտելի լիկեոնը: Իմաստասերներն իրենց աշակերտներին գիտելիքներ էին տալիս բնության և հասարակության մասին:
 
Գրականությունը և թատրոնը
 
Գրականությունը ձևավորվել է հնագույն առասպելների և ասքերի հիման վրա: Կային աստվածներին և հերոսներին նվիրված շարքեր: Հատկապես մեծ տարածում ուներ ասքերի այն շարքը, որը պատմում էր Տրոյայի դեմ աքայացիների մղած տասնամյա պատերազմի մասին: Ք.ա. VIII դարում դրանք վերամշակել է վիպասաց Հոմերոսը, և ծնունդ են առել «Իլիական» ու «Ոդիսական» պոեմները: Դրանք համաշխարհային գրականության գլուխգործոցներ են:
Արխաիկ դարաշրջանում ձևավորվեց գրականության մի նոր ժանր՝ քնարերգությունը: Քնարի նվագակցությամբ բանաստեղծները կարդում էին իրենց ստեղծագործությունները, որոնք սիրո և տառապանքի, հրճվանքի և հիասթափության, հավատարմության և խարդավանքի մասին էին:
Նույն դարաշրջանում Դիոնի սոսաստծուն նվիրված ծիսակատարություններից ծնվեց թատրոնը: Հունական թատրոններում բեմադրվում էին ողբերգություններ (տրագեդիա) և կատակերգություններ (կոմեդիա):
Ներկայացումների համար սկսեցին կառուցել կիսաշրջանի տեսքով հատուկ շինություններ, որոնք կոչվեցին ամֆիթատրոններ:
Ք.ա. V դարի խոշորագույն ողբերգակներից են Էսքի լեսը, Սոփոկլեսը, Էվրիպիդեսը:
 
Արվեստը 
 
Հունաստանում հատկապես զարգացած էին ճարտարապետու թյունն ու քանդակագործությու նը: Համաչափության սկզբունքով հույն վարպետները ստեղծում էին բազում շինություններ: Շաղախ չէին օգտագործում, խոշոր քարերը՝ մարմար, կրաքար, բազալտ, մշակում էին մեծ ճշգրտությամբ և դնում իրար վրա: Ճարտարապետական մեծարժեք շինություններ էին ստեղծվում բոլոր զարգացած պոլիսներում:
 
Մարմնակրթությունը
 
Մարմնական դաստիարակությունը հույների կյանքի անբաժանելի մասն էր: Նրանց կարծիքով՝ մարդը պետք է ձգտեր կատարելության ինչպես մտավոր, այնպես էլ մարմնական զարգացման գործում: Կառուցում էին գիմնազիոններ, որտեղ մարդիկ զբաղվում էին տարբեր մարզաձևերով՝ վազք, կռփամարտ, նետաձգություն, ձիավա րություն և այլն: Շուտով սկսեցին կազմակերպել տեղական և համահունական մրցումներ:
Դրանցից ամենաճանաչվածը աստվածների պատվին կազմակերպվող օլիմպիական խաղերն էին: Առաջին օլիմպիական խաղերը անցկացվել են Ք.ա. 776 թվականին Հարավա յին Հունաստանի Էլիդա երկրամասում: Խաղերը կազմակերպվում էին չորս տարին մեկ անգամ: Այդ ընթացքում Հունաստանում Սկավառականետորդը հռչակվում էր համընդհանուր խաղաղություն:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: