Հանրագիտարան

Լուսին

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին`   նաև Արեգակի շուրջը:

Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է, տրամագիծը 3.476 կմ է, զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է, ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը, ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C (գիշերը), նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է: 

Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: 
 
Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով`   գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն`   Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:
 
Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ`   օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120օC-ի, իսկ գիշերը՝ մինչև -163օC-ի:
 
Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:
 
Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: