Հանրագիտարան

Իրիս

Իրիս (հին հունարեն`   Ίρις) , հին հունական դիցաբանության մեջ`   ծիածանի աստվածուհի, Զևսի և Հերայի հանձնակատարը։

Իրիսը Զեֆիրի կինն էր և ըստ որոշ տվյալների նրանից Էրոսին է ունեցել:

Իրիսի հիմնական առաքելությունը աստվածների հանձնարարությունների տարածումն էր, ինչը նա անում էր քամու արագությամբ երկրի վրա, ջրում և անգամ ընդերքում: Զևսը նրան ուղարկում էր Սթիքսից ջուր բերելու:
 
Որպես ծիածանի աստվածուհի, որը դուրս էր գալիս անձրևից հետո, Իրիսը մոտ էր ծովային աստվածություններին: Որոշ պոետների համար նա Հերա աստվածուհու աղախինն էր, կատարում էր նրա բոլոր առաջադրանքները: 
 
Իրիսը հաճախակի ներկայացվում է թռնելիս, լայն բացված թևերով և ձեռքին գավաթով:
Նրա անունով է կոչվել իրիս ծաղիկը, իր բազմերանգության համար և Իրիս քիմիական տարրը, որի հետ քիմիական միացությունները ևս ունեն բազմաթիվ գույներ:
 
Իրիսի անունով է կոչվել նաև համանուն աստերոիդը, որը հայտնաբերվել է 1847թ.ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: