Հանրագիտարան

Մարերի

Մարերին Հայկ Աղեղնավորի դուստրերից է եղել:

Ըստ առասպելի, նա պիտի ամուսնանար գարնան վերջի ամսին, բայց հարսանիքի օրն Արածանի գետն այնպես հորդացավ, որ հարսը մնաց գետի այս ափին, փեսան՝ մյուս ափին: Եվ գետը խաղաղվեց միայն գարնան վերջին: Այդ ժամանակվանից էլ հայոց մեջ անսովոր դարձավ մարերի ամսին ո՛չ ամուսնանալ, ո՛չ էլ հարսանիք անել:

Ըստ Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթևացու Մարերին՝ Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Վանական Վարդապետի՝ ամսանունը ծագել է  մայրի կոչվող ծառի անունից, քանի որ  այն  ծաղկում է մայիսին: 

Մայիսը ստուգաբանվում է լատիներեն մաիուս բառից, որը նշանակում է «նախնիք»: Կարծիքներ կան նաև, որ այն կապված է գարնան ծաղկունքի աստծու անվան հետ, կամ նվիրված է եղել ծերությանը: Դա բացատրվում է նրանով, որ Հին Հռոմում մայիս ամսին  ամուսնություններ չէին թույլատրվում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: