Հանրագիտարան

Ազատության արձան

Ազատության արձանն ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ համարում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ» կամ «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում։
Ազատության արձանը, որի հեղինակն է Ֆրեդերիկ Օգյուստ Բարթոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից: Արձանն իրենից ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին: Կինը աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը`   1776 թվականի հուլիսի 4: Ոտքերին ընկած է փշրված շղթա: Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։
 
Քանդակագործ Բարթոլդին ոգեշնչված էր ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր Էդուարդ Ռենե դը Լաբուլայեից: Վերջինս, ասում են, 1865 թվականին կարծիք է հայտնել, որ լավ կլիներ ամերիկյան անկախությանը նվիրված որևէ հուշարձան ստեղծեր որպես Ֆրանսիայի և Ամերիկայի ժողովուրդների համատեղ նախագիծ: Ֆրանսիայում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով արձանի ստեղծման աշխատանքները չսկսվեցին մինչև 1870-ական թվականները: 1875 թվականին Լաբուլայեն առաջարկեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, իսկ ամերիկացիները հատկացնեն վայր արձանի տեղադրման համար, ինչպես նաև կառուցեն պատվանդանը: Բարթոլդին ավարտեց արձանի`   ջահով ձեռքի և գլխի հատվածների ձուլումը՝ այն ժամանակ, երբ արձանի տեսքը լիովին պլանավորված չէր, և այդ հատվածները սկսեցին ցուցադրվել հասարակության և միջազգային ցուցահանդեսների շրջանակներում:
 
Արձանի ջահով հատվածը 1876 թվականին ցուցադրվել է Ֆիլադելֆիայի Հարյուրամյա Ցուցահանդեսին, իսկ 1876-1882 թվականներին`   Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր այգում: Դրամահավաքը բավարար արդյունք չունեցավ, նամանավանդ ամերիկացիների համար, և 1885 թվականին պատվանդանի կառուցման աշխատանքները դադարեցին ֆինանսական միջոցների սղության պատճառով: «Նյու Յորք Ուորլդ»-ի հրատարակիչ Ժոզեֆ Փուլիձերը փորձեց խնդիրը լուծեց նվիրատուներ հայթայթելով: Շարժումը համախմբեց 120.000 հովանավորների, որոնց մեծամասնությունը նվիրաբերեց մեկ դոլլարից քիչ գումար: Արձանը ձուլվեց Ֆրանսիայում, այնուհետև տեղափոխվեց փայտե մեծ արկղի մեջ`   կտրել անցնելով ծովեր, և հավաքվեց ավարտուն պատվանդանի վրա, որն այնուհետև կոչվեց Բեդլոյի կղզի: Արձանի բացման արարողությունը նշանավորվեց հատուկ արարողությամբ, որին ներկա էր ԱՄՆ նախագահ Գրովեր Կլևելանդը:
 
Մինչև 1901 թվականը արձանն ԱՄՆ «Լայթհաուս Բորդ»-ի հսկողության տակ էր, այնուհետև`   «Department of War»-ի: Մինչ 1933 թվականն այն Ազգային Պարկ ծառայության հսկողության տակ էր: 1938 թվականին արձանը փակվեց վերանորոգման համար: 1980 թվականների սկզբներին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արձանն այն կարգի վնասված վիճակում է, որ անհրաժեշտ է ընդհանուր վերանորոգում: Մինչ արձանը փակ էր 1984-1986 թվականներին, արձանի ներքին կառուցվածքի մեծ մասը, ինչպես նաև լապտերային հատվածը փոխվեցին: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո արձանը կրկին փակվեց անվտանգության նկատառումներով. պատվանդանի շրջանը վերաբացվեց 2004, իսկ արձանը`   2009 թվականին, սակայն միայն սահմանափակ քանակով մարդիկ կարող էին բարձրանալ մինչև թագի հատվածը: Արձանը, ներառյալ պատվանդանը և հիմքը, փակվեց մեկ տարով մինչև 2012 թվականի հոկտեմբերի 28-ը, որպեսզի երկրորդային սանդուղքներ և այլ անվտանգության սարքավորումներ կառուցվեին. Ազատության կղզին մնաց բաց: Այնուամենայնիվ, վերաբացումից մեկ օր հետո Ազատության կղզին փակվեց Սենդի փոթորիկի պատճառով. Արձանն ու կղզին կրկիրն բացվեցին 2013 թվականի հուլիսի 4-ին: Մարդկանց ելումուտը դեպի ջահը շրջապատող օթյակ, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելված էր 1916 թվականից սկսած:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: