Հանրագիտարան

Աթեիզմ

Աթեիզմը (հուն. α-ոչ, ան-, θεωσ-աստված) գերբնականի (ոգիների, աստվածների, հանդերձյալ կյանքի և այլն) հավատը ժխտող հայացքների համակարգ, ամեն տեսակի կրոնի ժխտումը։ Յուրաքանչյուր պատմական դարաշրջանում աթեիզմը արտացոլել է գիտելիքների եղած մակարդակը և այն դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերը, որոնքց տեսական զենքն է եղել այն: Կրոնի դեմ աթեիզմի պայքարը ռեակցիայի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարի արտացոլումն է։ Աթեիզմը անխզելիորեն կապված է բնության նկատմամբ մատերիալիստական հայացքների հետ։

 

Աթեիզմը հակադրվում է թեիզմին, որն իրենից ներկայացնումը առնվազն մեկ Աստծո գոյության առկայության հավատը: Աթեիզմի տակ հաճախ հասկացվում է նաև ցանկացած գերբնական ուժի ժխտումը, կլինեն Աստվածներ, հոգիներ, այլ ոչ նյութական ուժեր, հետմահու կյանք և այլն:  Աթեիզմը աշխարհայացք է, որը ժխտում է կրոնի որպես գերբնական ուժի նկատմամբ հավատը:
 
Աթեիզմին բնորոշ է համոզմունքը այն մասին, որ բնական աշխարհը (բնությունը) ինքնաբավ է և բոլոր կրոնները ունեն մարդկային (ոչ գերբնական) ծագում: Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են աթեիստներ, կասկածամտորեն են վերաբերում ցանկացած գերբնական ուժերի, երևույթների, որոնք չունեն իրենց գոյության էմպիրիկ հիմնավորումը: Ոմանք ի օգուտ աթեիզմի հիմնվում են փիլիսոփայության, սոցիոլոգիայի և պատմության վրա: Շատ աթեիստներ համարվում են հումանիզմի և նատուրալիզմի հետևորդներ: Գոյություն չունեն համընդհանուր վարքի նորմեր, որոնք բնորոծ են բոլոր աթեիստներին:
 
«Աթեիզմ» տերմինը վերաբերում է բոլոր այն մարդկանց կամ ուսմունքներին, ովքեր կոնֆլիկտի մեջ են գոյություն ունեցող կրոնների հետ: Միայն հետագայում այդ տերմինը սկսեց որոշակի փիլիսոփայական դիրքորոշում արտահայտել: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: