Հանրագիտարան

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիան հասարակության կայացման ու զարգացման օրինաչափությունների և դրա գործառնության առանձնահատկությունների մասին գիտություն է:

Սոցիոլոգիայի որպես առանձին գիտության կայացումը  կապում են 19-րդ դարում Եվրոպայում տեղի ունեցող սոցիալտնտեսական ու քաղաքական փոփոխությունների հետ, չնայած որ սոցիոլոգիական մտքի դրսևորումներ կարելի էր տեսնել անգամ անտիկ մտածողների աշխատանքներում:

Սոցիոլոգիան որպես առանձին գիտություն առաջ եկավ պատասխանելու Թոմաս Հոբսի առաջ քաշված հարցին`   ինչպես է հնարավոր հասարակությունը դրա հետ մեկ տեղ լուծելու այդ ժամանակվա հասարակություններում ծագած սոցիալական խնդիրենրը: Այս հարցին պատասխան տալու համար առաջ եկան մի շարք տեսություններ, որոնք հետագայում համարվեցին դասական սոցիոլոգիական տեսություններ`   յուրահատուկ պատասխան տալով Հոբսի կողմից առաջ քաշված հարցին: Այդ տեսությունների շարքին են դասվում  “Ֆունկցիոնալիզմի  տեսությունը” (նշանավոր ներկայացուցիչներ`   Ռադկլիֆֆ-Բրաուն, Բ. Մալինովսկի, Հերբերթ Սպենսեր, Էմիլ Դյուրկհեյմ,  Թոլկոթ Պարսոնս, Ռոբերտ Մերտոն),  “Կոնֆլիկտի տեսություն” (ներկայացուցիչներ`   ՌալֆԴարենդորֆ, Գեորգ Զիմմել, Լյուիս Կոզեր,  Կարլ Մարքս), , “Սիմվոլիկ ինտերակցիոնիզմը”(ներկայացուցիչ`   Ջ. Հ. Միդ),,  “Փոխանակաման տեսությունը”(ներկայացուցիչներ`  Ջ. Հոմանս, Պ. Բլաու),  “Էթնոմեթոդաբանությունը” (ներկայացուցիչ`  Հ. Հարֆինկել):
 
Տարանջատում են սոցիոլոգիական ուսումնասիրության երկու մակարդակ`  միկրո և մակրո:
 
Միկրո մակարդակի սոցիոլոգիական ուսումնասիրությունները կենտրոնանում են անհատական փոխազդեցությունների և այն իմաստների, արժեքների ու մոտիվների ուսումնասիրության վրա, որոնք ձևավորում են այդ փոխազդեցությունները: Այս պարագայում համարվում է, որ հասարակության ուսումնասիրությունը հնրավոր է իրականացնել դրա ամենատարրական մասնիկների`   անհատական փոխազդեցությունների, ուսումնասիրության միջոցով:
 
Մակրո մակարդակի ուսումնասիրությունները դիտարկում են հասարակության տարբեր մասերի փոխազդեցությունները, օրինակ`   սոցիալական կառուցվածքների, սոցիալական ինստիտուտների և այլն: Այս տեսանկյան համաձայն հասարակության ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հենց նմնան կառուցվածքների ուսումնասիրության միջոցով:
 
Սոցիոլոգիան որպես հասարակագիտական գիտություն իր ուսումնասիրություններում առաջնորդվում է որպես կանոն երկու տիպի`   որակական և քանակական, մեթոդաբանությամբ, ինչպես նաևկարելի է առանձնացնել  հետազոտությունների մի տիպ, որը գտնվում է այդ մեթոդաբանությունների հատույթում, այն է`   մասնակցային հետազոտություններ:
 
Քանակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները նպատակ են հետապնդում վերհանել ուսումնասիրվող երևույթի հատկանիշենրի քանակական ցուցանիշներ, արտահայտել ստացված օրինաչափությունները քանակական ցուցանիչների միջոցով, շարադրել ստացված տեղեկությունները մեծապես թվերի, տոկոսների օգնությամբ:
 
Որակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների նպատակն է ստանալ ոչ թե քանակական ցուցանիշներ, այլ որակական բնութագրիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ երևույթի առանձնահատկությունները: Այս պարագայում  հետազոտության նպատակն է հասկանալ երևույթը իր բոլոր դրսևորումներով և ոչ թե քանակապես չափել, ինչպես քանակական մեթոդաբանության դեպքում:
 
Մասնակցային հետազոտոթյուններն իրականության ճանաչման ու բարեփոխման ձև են, գտնվելով քանակական ու որակական հետազոտություններիի հետ տարբեր հարթություններում, օգտվում են այդ հետազոտությունների ընթացակարգերից, տեղեկատվության հավաքման ու վերլուծության մեթոդներից: Այս հետազոտությունների նպատակն է ոչ թե երևույթի ընկալումը ու մեկնաբանումը, այլ իրականության բարեփոխումը:
 
Մեթոդաբանությունների կիրառությունը պայմանավորված է ուսումնասիրվող երևույթի առանձնահատկություններով, և ուսումնասիրության նպատակով:
 
Հեղինակ՝ Գայանե Հարությունյան
Աղբյուր՝ www.armsociology.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: