Հանրագիտարան

Մերկուրի

Մերկուրին Արեգակին ամենամոտ և Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակն է։

Հիմնական տվյալներ

Հասարակածային շառավիղը՝ 2439,7 կմ
Զանգվածը՝ 3,33022 × 1023 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 58 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 91 մլն կմ
Մակերևույթի ջերմաստիճանը՝ -185օC-ից մինչև 430օC
Արբանյակներ չունի
 

Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում: Մերկուրիի ուղեծիրն ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը: Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում: Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°: Երկրագնդի հասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°:

Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու ավտոմատ միջմոլորակային կայանների օգտագործմամբ: Նրանցից առաջինը ՆԱՍԱ-ի կողմից արձակված Մարիներ-10 սարքն էր, որը նկարահանեց և փոխանցեց մոլորակի մակերևույթի մոտ 45%-ը 1974-1975 թվականներին: Երկրորդը Մեսենջեր ԱՄԿ-ն է, որը մուտք գործեց Մերկուրիի ուղեծիր 2011 թվականի մարտի 17-ին:
 
Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ: Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ: Ի տարբերություն Լուսնի, Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը: Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 - 700 Կ):
 
Հայկական հին աստղագիտական աշխատություններում Մերկուրին անվանվում է Փայլածու: Մերկուրիի միջին հեռավորությունը Արեգակից 0,38 ա. մ. է կամ 58 մլն. կմ: Շառավիղը`   2440 կմ է, զանգվածը կազմում է երկրի զանգվածի 0,055-րդ մասը:
2008 թվականի ամերիկյան «Մեսենջեր» ավտոմատ միջմոլորակային կայանի կողմից արված լուսանկարներում դիտվել է հրաբխային ակտիվության հետքեր:
 
Մերկուրի մոլորակի շարժումը
 
Մերկուրին շարժվում է Արեգակի շուրջ բավականին ձգված էլիպտիկ ուղեծրով: Մեկ ամբողջ պտույտ Արեգակի շուրջ Մերկուրին կատարում է 87,97 երկրային օրվա ընթացքում: Մոլորակի միջին ուղեծրային արագությունը կազմում է 48 կմ/վ: Մերկուրիի հեռավորությունը Երկրից տատանվում է 82-ից մինչև 217 մլն կմ:
 
Բավականին երկար ժամանակ համարվում էր, որ Մերկուրին միշտ ուղղված է Արեգակին նույն կողմով, և սեփական առանցքի շուրջ մոլորակը պտտվում է նույնպես 87,97 երկրային օրվա ընթացքում: Մերկուրիի մակերևույթի մասերի դիտարկումները դրան չէին հակասում: Այս մոլորությունը կապված է այն բանի հետ, որ Երկրից Մերկուրիի դիտարկումների համար ամենահարմար պայմաններ են ստեղծվում մոտավորապես մոլորակի պտույտի պարբերության վեցապատիկին հավասար պարբերությամբ (352 օր), այդ պատճառով, տարբեր ժամանակներին դիտարկվել է մոլորակի մակերևույթի մոտավորապես նույն մասը: Իրականությունը պարզվեց միայն 1960-ականների կեսին, երբ կատարվեց Մերկուրիի ռադիոլոկացիան:
 
Պարզվեց, որ մերկուրիական աստղային օրը հավասար է 58,65 երկրային օրի, այսինքն մերկուրիական տարվա 2/3-ին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: