Հանրագիտարան

Իսլամ

Իսլամը համաշխարհային երեք կրոններից մեկն է, որն առաջացել է VII դարում, Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում: 2010թ.ի տվյալների համաձայն աշխարհում իսլամի հետևորդ են 1,3–1,8 մլրդ մարդ:

Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրանն է:

Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է «Ալլահին (Աստծոն) անձնատուր լինել»: Այլ տերմինաբանությամբ իսլամը - բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ:
 
Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: 
 
Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): 
 
Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: 
Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 
Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: 
 
Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները: 
622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:
XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ: 
 
Ղուրանի տեսանկյունից, իսլամը - միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդները են բոլոր մարգարեները: Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամմեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով:
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին: Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին: Վերջին առաքյալը մարգարեներից Մուհամմեդն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով:
Ալլահ - արաբերեն Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ: Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները: Նա չուներ և չի ունենա, ոչ տղա ոչ աղջիկ. Ալլահի առկայությունը անհրաժեշտ է իսկ դրա բացակայությունը անհնար: Ըստ մահմեդականների, նա չունի իրեն հավասարների, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը:
 
Ղուրան - իսլամի սուրբ գիրքն է: Ըստ իսլամի ուսմունքի, Ղուրանը ուղիղ, հավերժական և իրական Աստծո խոսքն է: Ղուրանը ուղարկվել է Աստծո կողմից յոթերորդ երկինք, և ապա՝ հրեշտակ Ջիբրիլը մաս-մաս փոխանցեց այն Մոհամմեդ մարգարեին ավելի քան 23 տարիների ընթացքում:
 
Մահմեդականները հավատում են, որ Մուհամեդի միջոցով, Աստված ուղարկել է նոր կրոնը - իսլամը - ավարտուն տեսքով, ինչպես նաև Ղուրանը - վերջին Աստվածային Հայտնությունը: Ըստ Իսլամի դրույթների, Մուհամմեդը – Աստծո վերջին առաքյալն է նրանից հետո առաքյալներ չեն լինի մինչև դատաստանի օրը: Մուհամմեդը Մեքքենական Ղուրայշ ցեղից էր: Նրա նախնիներից է մարգարե Աբրահամը ու նրա որդի Իսմայիլը: Ռազմաքաղաքական, տնտեսական, կրթական և այլ ձեռքբերումները մահմեդականների կողմից հանգեցրել է նրան, որ իսլամը դարձավ համաշխարհային կրոն, Մահմեդականների տեսանկյունից, Իսլամի ծագումը և զարգացումը առաջին հերթին կապված է Աստվածային հայտնութունից և ճակատագրից: Իսլամը դարձավ նոր քաղաքակրթության, նոր տիպի մտածողության, ապրելակերպի հիմքը, որոնք ազդել են մարդկության պատմության ընթացքում:
 
Մահմեդական համայնքներ գոյություն ունեն ավելի քան 120 երկրներում և համակցված են, ըստ տարբեր տվյալներով 1,3 մինչև 1,9 միլիարդ մարդ: 35 երկրներում մահմեդականները կազմում են բնակչության մեծ մասը, իսկ 29 երկրներում, Իսլամի հետևորդները կազմում են հզոր փոքրամասնություն: 28 երկրներում, իսլամը ճանաչվել է պետական կամ պաշտոնական կրոն: Միայն մահմեդականների 18% է ապրում արաբական երկրներում: Իսլամը երկրորդ ամենամեծ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից հետո, ինչպես նաև մոլորակի ամենաարագ աճող կրոնը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: