Հանրագիտարան

Նանե

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։

Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ այաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանության մեջ կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: