Հանրագիտարան

Մարս

Մարսը Արեգակնային համակարգի չափերով յոթերորդ և Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակն է:

Հասարակածային շառավիղը`   3396,2 կմ
Զանգվածը`   0,64185 × 1024 կգ
Ծավալը`   16,318 × 1010 կմ³
Հեռավորությունը Արեգակիցը`   227,943 × 106 կմ
Մթնոլորտի ջերմաստիճանը`   210 Կ (-63°C)
Արբանյակները`   2

Մարսը իր անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին: Երբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները: Մարսը ունի երկու բնական արբանյակ - Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ»):  Սկսած 1960-թ. Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ՍՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Mars Global Surveyor» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով:
 
Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ (Մերկուրիից, Վեներայից և Երկրից հետո) և չափերով յոթերորդ (զանգվածով և տրամագծով գերազանցում է միայն Մերկուրիին) մոլորակն է: Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, (0,64185 × 1024 կգ), ծավալը`   0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը`   0,53 Երկրի տրամագիծ (6800 կմ):
 
Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ: Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է: Դրանից բացի, 2008 թվականի հունիսին «Nature» ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնային համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը: Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է քան ամենամեծ հարվածային խառնարանը, որը մինչ այդ նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա, նրա հարավային բևեռի մոտակայքում:
 
Մակերևույթի ռելիեֆի Երկրին նմանությունից բացի, Մարսը ունի երկրայինին նման պտույտի պարբերություն և տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր: Ընդհուպ մինչև Մարսի մոտով առաջին տիեզերական սարքի թռիչքը («Մարիներ-4») 1965 թվականին հետազոտողներից շատերը ենթադրում էին, որ նրա մակերևույթին կա ջուր հեղուկ վիճակում: Այս կարծիքը հիմնված էր Մարսի լուսավոր և գիշերային մասերի պարբերական փոփոխությունների դիտարկումների վրա, հատկապես բեևեռամերձ լայնություններում, որոնք շատ նման էին մայրցամաքների և ծովերի: Մոլորակի մակերևույթի վրայի մուգ բծերը մեկնաբանվում էին որոշ հետազոտողների կողմից, որպես ոռոգման ջրանցքներ նախատեսված հեղուկ ջրի համար: Ավելի ուշ ապացուցվեց, որ այդ բծերը օպտիկական պատրանքներ էին: Ցածր ճնշման պատճառով Մարսի մակերևույթին ջուրը չի կարող գոյություն ունենալ հեղուկ վիճակում, սակայն շատ հնարավոր է, որ անցյալում պայմանները եղել են այլ, և այդ պատճառով պարզունակ կյանքի առկայությունը մոլորակի վրա չի կարելի բացառել: 2008 թվականի հուլիսի 31-ին Մարսի վրա հայտնաբերվեց ջուր սառույցի վիճակում ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով:
 
2009 թվականի փետրվարին հետազոտական ուղեծրային սարքերի խումբը Մարսի ուղեծրում կազմված էր երեք աշխատող տիեզերական սարքերից`   «Մարս Ոդիսևս», «Մարս-էքսպրես» և «Մարսյան հետախուզական արբանյակ», դա ավելին է, քան ցանկացած այլ մոլորակի մոտ, Երկրից բացի: Այժմ Մարսի մակերևույթի վրա են գտնվում մի քանի տասնյակ իջեցվող սարքեր և մարսագնացներ, որոնք ավարտել են իրենց հետազոտությունները կամ կործանվել են վայրէջքի ժամանակ: Այս սարքերի միջոցով հավաքված երկրաբանական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Մարսի մակերևույթի մեծ մասը առաջ ծածկում էր ջուրը: Վերջին տասնամյակում կատարված դիտարկումները հայտնաբերեցին Մարսի մակերևույթի որոշ հատվածներում թույլ գեյզերային ակտիվություն: «Mars Global Surveyor» սարքով կատարված դիտարկումների հիման վրա կարելի է ասել, որ Մարսի հարավային բևեռային գլխարկի որոշ մասերը հետզհետե նահանջում են:
 
Մարսը կարելի է դիտել Երկրից անզեն աչքով: Որպես օրենք, մեծ առճակատման ժամանակ Մարսը հանդիսանում է Երկրի գիշերային երկնակամարի ամենապայծառ մարմինը, սակայն դա տեղի է ունենում միայն 15-17 տարին մեկ անգամ, մեկ-երկու շաբաթների ընթացքում:
 
Մարս մոլորակի վրա ջերմաստիճանը տատանվում է −153°C`   բևեռի վրա ձմեռը,  մինչև ավելին քան +20 °C`   հասարակածի վրա կեսօրին: Միջին ջերմաստիճանը կազմում է −50 °C: Մարսի մթնոլորտը, որը հիմնականում կազմված է ածխաթթու գազից, չափազանց նոսր է: Ճնշումը մակերևույթի վրա 160 անգամ փոքր է երկրինից: Մթնոլորտի մոտավոր հաստությունը կազմում է 110 կմ:
 
ՆԱՍԱ-ի տվյալներով (2004), Մարսի մթնոլորտը 95,32 %-ով կազմված է ածխաթթու գազից, ինչպես նաև այնտեղ կան՝ 2,7 % ազոտ, 1,6 % արգոն, 0,13 % թթվածին, 0,021% ջրի գոլորշի, 0,08 % շմոլ գազ:

Մարսի հետազոտությունները

Մարսի հետազոտությունները սկսել են վաղուց, 3,5 հազար տարի առաջ, Հին Եգիպտոսում: Առաջին մանրամասն գրառումները Մարսի տեղադրության մասին գրանցվել են բաբելոնյան աստղագետների կողմից, որոնք ստեղծել են մի շարք մաթեմատիկական մեթոդներ մոլորակի տեղադրության կանխագուշակման համար: Եգիպտացիների և բաբելոնացիների տվյալներից օգտվելով, հին հունական փիլիսոփաները և աստղագետները ստեղծեցին մանրամասն գեոկենտրոն մոդել մոլորակների շարժումը բացատրելու համար: Մի քանի դար անց հնդկական և իսլամական աստղագետները գնահատեցին Մարսի չափերը և նրա հեռավորությունը Երկրից: XVI դարում Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջարկեց հելիոկենտրոն մոդելը բացատրելու համար Արեգակնային համակարգը շրջանաձև մոլորակային ուղեծրերով: Նրա տվյալները վերանայվեցին Յոհան Կեպլերի կողմից, ով և հաշվարկեց Մարսի ճշգրիտ էլիպտիկ ուղեծիրը, որը համընկնում էր դիտարկվողի հետ:
 
1659 Ֆրանչեսկո Ֆոնտանան, դիտարկելով Մարսը աստղադիտակով, կատարեց մոլորակի առաջին գծանկարը: Նա պատկերեց սև կետ պարզ արտահայտված շրջանի մեջ: 1660 թվականին սև կետին ավելացան երկու բևեռային գլխարկները, որոնք ավելացրեց Ջովանի Կասսինին: Մարսի աստղադիտակներով դիտարկումների ծաղկունքը սկսվեց XIX դարի վերջից մինչև XX դարի կեսը: Մեծ մասամբ այն պայմանավորված էր Մարսի ջրանցքների շուրջ հասարակական հետաքրքրությամբ և հայտնի գիտական վեճերով: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: