Հանրագիտարան

Դիոնիսոս

Դիոնիսոսը (հին հունարեն՝ Διόνυσος, Διώνυσος, լատիներեն՝ Dionysus) Բաքոսը (հին հունարեն՝ Βάκχος, լատիներեն՝ Bacchus) բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստվածն է:

Դիոնիսոսը Զևսի և Սեմելեի որդին է: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախումբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները`   կին մենադները: Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: