Հանրագիտարան

Բրազիլիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բրազիլիա
Տարածքը՝ 8.514,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 188,9 մլն
Պետական լեզուն՝ պորտուգալերեն
Դրամական միավորը՝ կրուզեյրո

Բրազիլիա (պաշտոնապես`   Բրազիլիայի Ֆեդերատիվ հանրապետություն, պորտ.`  República Federativa do Brasil) պետություն Հարավային Ամերիկայում։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան։

 

Աշխարհագրական դիրքը
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։
 
Արդյունաբերությունը
Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։
 
Բուսական աշխարհը
Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը`   Ամազոնը, որն ունի հինգհարյուրից ավելի վտակներ։ Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանցիսկուն, Պառնաիբան: Գետերը ջրառատ են, հարուստ`   սահանքներով ու ջրվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։
Բրազիլիայի անտառները`   սելվասները, շատ հարուստ են. այստեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ադամաթզենիներ, հեվեա, որոնց փաթաթվում են ճկուն լիանները։ Տարաշխարհիկ ծաղիկները փունջ-փունջ կախված են գետի ջրերի վրա, որտեղ վխտում են խոշոր, գունագեղ բզեզներ, ճանճեր, սարդեր ու մոծակներ։ Այնքան թթվածին է գոյանում Ամազոնի անտառներում, որ դրանց կոչում են մոլորակի թոքեր։ Այժմ մարդը ներխուժել է անտառների այս թագավորությունը. հզոր մեքենաները տապալում են դարավոր ծառերը, դրանց տեղերում։
Արդյունաբերությունը Բրազիլիայի արտադրական ոլորտի առաջատար ճյուղն է և աչքի է ընկնում ճյուղային բազմազանությամբ: Հանքարդյունաբերությունը հռչակված է բազմաթիվ օգտակար հանածոների արդյունաբեևությամբ։ Բրազիլիան համաշխարհային շուկայում ռազմավարական հումքի`   նիոբիումի, բերիլիումի, տանտալի, ցիրկոնիումի, փայլարի խոշոր մատակարար է։ Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, շինանյութերի, թաղանթանյութ-թղթի, տեքստիլ և սննդի արդյունաբերությունները։
Բրազիլիան աշխարհու առաջին տեղն է գրավում սուրճի և ադամաթզի, երկրորդը`   սոյայի, նարնջի, երրորդը`   կակաոյի արտադրությամբ։ Բացառապես արտահանման համար մշակվում է սիզալը։ Սպառողական նշանակության մշակաբույսերն են`   եգիպտացորենը, շաքարեղեգը, մանիոկը, բրինձը, ցորենը, գարին, վարսակը։
Տնտեսության մեջ նշակալի դեր ունեն նաև անտառային հարուստ պաշարները։ Ամազոնի անտառներից սըանում են կաուչուկ, բրազիլական ընկույզ, խեժանյութեր, պտուղներ, իսկ Բրազիլական սարահարթից`   պարագվայական թեյ`   հերբա մատե։ Բրազիլիյան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։ Արդյունաբերությունը Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։
Մի քանի գիտահետազոտական կենտրոնների գիտնականներից բաղկացած խումբը Բրազիլիայի Սերադո շրջանում հայտնաբերել է մինչ այժմ գիտությանն անհայտ կենդանիների 14 նոր տեսակ։ Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող Conservation International (CI) ընկերությունը։
Սերադոն հանդիսանում է յուրահատուկ տիպի էկոհամակարգ, որտեղ, սավաննան միահյուսվում է անտառային խիտ բուսականության հետ։ CI կենտրոնի 26 գիտնականներից և բրազիլական մի քանի համալսարանների ներկայացուցիչներից բաղկացած արշավախումբը կենդանիներին նոր տեսակները հայտնաբերել է Սերադոյի 716 հազար հա տարածք ունեցող Սերա Գերալ դը Տոկանտինիս կոչվող բնապահպանական կենտրոնի մոտակայքում։ Մասնագետները մասնավորապես հայտնաբերել են 8 ձուկ, 3 սողուն, 1 երկկենցաղ, 1 կաթնասուն և 1 թռչուն։ Նշենք, որ նոր հայտնաբերված կենդանիներից են`   Bachia տեսակի անոտանի մողեսը, Picumnus տեսակի գաճաճ փայտփորիկը և Proceratophrys տեսակի կոտոշավոր դոդոշը։

 

Արդյունաբերությունը
Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։
Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։
 
Գյուղատնտեսությունը
Արտահանման գլխավոր կուլտուրաներն են սուրճը, կակաոն, բամբակենին, շաքարեղեգը, սիսալը, բանանը։ Պարենային մշակաբույսերից աճեցնում են եգիպտացորեն, բրինձ, ցորեն, հացարմատ, լոբի։ Աշխարհում առաջին տեղն է գրավում սուրճի բերքով և արտադրությամբ, ինչպես նաև բանանի բերքով (1984), 2-րդ տեղը կակաոյի ունդերի բերքով։
Բազմացնում են առավելապես խոշոր եղջերավոր անասուններ և ոչխար։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Անտառներում հավաքում են հևեայի հյութ (կաուչուկ), կատարում բնափայտի (գլխավորապես արաուկարիայի) մթերում։
 
Պատմությունը
1500-ին այստեղ ափ է դուրս գալիս պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբալը, որն իր հայտնագործած երկիրը հայտարարեց Պորտուգալիայի տիրույթ։ Պորտուգալացիները այստեղից արտահանում էին պաո-բրազիլ (pau-brasil) կարմիր փայտը. այստեղից էլ առաջացել է երկրի Բրազիլիա անվանումը։ Ազատագրական պայքարի հետևանքով Բրազիլիան 1822-ին հռչակվել է անկախ կայսրություն, 1889-ից`   դաշնային հանրապետություն։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: