Դիմորդի անկյուն

Հայկական բժշկական ինստիտուտ

Ոչ պետական ԲՈՒՀ

ՀԲԻ-ն հիմնադրվել է 1990 թվականին: Հանդիսանում է առաջին մասնավոր բժշկական բուհը հետխորհրդային տարածքում: Պետության կողմից հավատարմագրվել է 2001 թ-ին:

Ինստիտուտում աշխատում են շուրջ 150 բարձրակարգ մասնագետներ՝ գիտություների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում՝ բժշկագիտության զարգացման գործում: ՀԲԻ-ում գործում են 54 ամբիոններ և ցիկլեր: ՀԲԻ-ի ամբիոնները տեղակայված են իր սեփական մասնաշենքում և 25 կլինիկական բազաներում, որոնք հանդիսանում են հանրապետության առաջատար բժշկական կենտրոնները: «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցը հանդիսանում է ինստիտուտի գլխավոր ուսումնա-արտադրական բազան, որտեղ ուսանողները ստանում են արժեքավոր գիտելիքներ և պրակտիկ փորձ: Հիվանդանոցը հնարավորություն է ընձեռում ուսանողներին փորձ ձեռք բերել կլինիկաներում, պոլիկլինիկաներում, լաբորատորիաներում և ախտորոշիչ կենտրոններում: ՀԲԻ-ում գործում են երկու ֆակուլտետներ՝ Բուժական և Ստոմատոլոգիական:

2015թ-ին լրացավ ՀԲԻ-ի գործունեության 25 տարին: Այս տարիների ընթացքում բուհը կրթել և դաստիարակել է բժիշկների մի քանի սերունդ, ովքեր քննություն են բռնել մեր երկրում և նրա սահմաններից դուրս: Բուհի շրջանավարտներից շատերը պաշտպանել են թեկնածուական թեզեր: Նրանցից ոմանք դասավանդում են հարազատ բուհում: ՀԲԻ-ում գործում է ուսանողական խորհուրդ, որը ներկայացնում է ուսանողների խնդիրները։
Հայկական բժշկական ինստիտուտն ամեն տարի հայտարարում է ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ ֆակուլտետներում`

<<Ընդհանուր բժշկություն>> և <<Ստոմատոլոգիա>> մասնագիտությունների գծով:

Ուսման տևողությունը <<Ընդհանուր բժշկության>> ֆակուլտետում 6 տարի է, <<Ստոմատոլոգիական>> ֆակուլտետում` 5 տարի:

ՀԲԻ կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:



ՌԵԿՏՈՐ` Մուշեղ Աստաբացյան
ՀԱՍՑԵ` Երևան, Տիտոգրադյան 14ա
ՀԵՌԱԽՈՍ`(+37410) 45-19-23, (+37410) 47-08-44
ԿԱՅՔ` http://armedin.am
ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ [email protected]

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: