Դիմորդի անկյուն

«Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

Արտաքին տնտեսական կապերի համալսարանը հիմնադրվել է 1991 թ. և ՀՀ ԿԳՆ կողմից լիցենզավորվել է 26.08.91 /լիցենզիա N 07/, 22.07.96 /լիցենզիա N79/, 27.12.96 / լիցենզիա N120/ : Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության 05.02.2001թ. թիվ 34 հրամանի և լիցենզավորված կրթական ծրագրերի և մասնագիտությունների ցանկի թույլատրված է կրթական գործունեություն իրականացնել հետևյալ ոլորտներում՝

Իրավագիտություն (դասիչ 030500), 4 տարի տևողությամբ առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
Ֆինանսներ (դասիչ 080300) , 4 տարի տևողությամբ, առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
Հաշվապահական հաշվառում (դասիչ 081500), 4 տարի տևողությամբ, առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով, ուսուցմամբ:
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (դասիչ 230100), 4 տարի տևողությամբ, առկա ( ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ: ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Իր գոյության 23 տարիների ընթացքում բուհը ստացել է միջազգային ճանաչում ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ գիտության բնագավառում: Այդ մասին են վկայում համալսարանի կողմից ստացած հեղինակային իրավունքն անգլերենից թարգմանել և հրատարակել հետևյալ դասաքրքերը.

Доминик Сальваторе "Международная экономика",
Գրեգորի Մենքյու «Մակրոէկոնոմիկա» և Джеймс Хоук "Элементы международной торговой политики":
Նշված գրքերը ՀՀ ԿԳՆ կողմից ընդունված են որպես բուհական դասագրքեր, իսկ ռուսերեն լեզվով թարգմանված գրքերը օգտագործվում են ԱՊՀ-ի երկրներում: ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ միջազգային դրամաշնորհներ է շահել հետևյալ գիտահետազոտական ծրագրերը իրականացնելու համար.

USARMEX Economic Scholarly Exchange Program դրամաշնորհ՝ ԱՄՆ տեղեկատվական գործակալության կողմից
Շվեյցարական SCOPES հիմնադրամի՝ «Միջազգային արտագաղթը և աշխատանքի շուկան» դրամաշնորհը:
Միջազգային գիտահետազոտական կենտրոնի / ISTC, ռուսերեն ԾծՁՃ / կողմից` «Աչքի թաղանթի ֆունկցիաների գրանցման և վերլուծության տեխնոլոգիայի մշակում» նախագծի դրամաշնորհը:
Համաձայն առաջին ծրագրի ՀՀ 18 դասախոսներ և պետական հիմնարկների աշխատակիցներ վերապատրաստվեցին ԱՄՆ բուհերում: Համաձայն երկրորդ ծրագրի մեր համալսարանում կատարվող հետազոտությունների հիման վրա պետք է ստեղծվեն Միջազգային իրավագիտության» և «Համաշխարհային տնտեսագիտության» ամբիոններ: Այդ ակադեմիական ուղղությունների կարևորությունը մեր հանրապետության համար ակնհայտ է և անվիճելի:

Համաձայն երրորդ ծրագրի, օգտագործելով արտասահմանյան լավագույն սարքերը և քոմփյութերային տեխնոլոգիաները մենք պետք է ստեղծենք աչքի թաղանթի ֆունկցիաների գրանցման և վերլուծության տեխնոլոգիա ու դրա հիման վրա համապատասխան քոմփյութերային սարքավորում : Այն հնարավորություն կտա մեր համալսարանի ծրագրավորման մասնագիտությունը նպատակաուղղել դեպի բժշկական քոմփյութերային սարքաշինություն ու համալսարանին կից ստեղծել «Տեխնոպարկ» ու համապատասխան արտադրություն:

Այսպիսով, հնարավորություն կստեղծվի ներդնել համալսարանի կողմից կատարվող ուսումնական և գիտական աշխատանքների արդյունքները ՀՀ տնտեսական զարգացման գործընթացում /առաջատար տեխնոլոգիաների բնագավառում նոր մասնագետների պատրաստում և արտադրությունների հիմնադրում:

ՌԵԿՏՈՐ` Մարիանա Ռշտունու Ոսկանյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Մյասնիկյան պողոտա, 5 շենք
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 58 91 98, (+374 10) 56 16 46
ՖԱՔՍ` (+374 10) 56 16 46
ԿԱՅՔ` www.uier-edu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: