Դիմորդի անկյուն

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» հայ-ռուսական միջազգային համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

1-ը Հուլիսի, 1995 թ.-ին մի խումբ հայրենասեր մանկավարժներ, իրավաբաններ, գիտնականներ հիմնադրում են հայ միջնադարի խոշորագույն իրավաբան, հայոց դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշի անունը կրող համալսարան: Համալսարանը ՀՀ պետական ռեգիստրում գրանցվում է 1996թ. դեկտեմբերի 13-ին։ ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման խորհրդի 1996 թ. նոյեմբերի 13-ի թիվ 72 որոշմամբ համալսարանին տրվում է բուհի և քոլեջի աստիճանով կրթական գործունեության թիվ 107 լիցենզիան: 1996 թ. այլ բուհերից համալսարանի իրավաբանական, տնտեսագիտական և օտար լեզուների Ֆակուլտետներ են տեղափոխվում շուրջ 70 ուսանողներ: 1997թ. համալսարանի հիմնադիրների կազմում ընդգրկվում են Ռուսաստանի քաղաքացի Ռամազյանը, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը և սոցիալական գիտությունների ինստիտուտը, որի հիման վրա համալսարանը ձեռք է բերում համատեղ ձեռնարկության կարգավիճակ և 1997թ. մայիսի 2-ին գրանցվում ՀՀ պետական ռեգիստրում: 17-ը Հուլիսի, 2000 թ.Համալսարանը տալիս է իր առաջին շրջանավարտները։ 13-ը ՄԱՐՏԻ, 2002 թ.ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 54-Մ հրամանով համալսարանը ստանում է ՀՀ պետական հավատարմագիր: 26-ը ՀՈՒԼԻՍԻ, 2002 թ.
ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 280-Մ հրամանով համալսարանին տրվում է թիվ 137 անժամկետ լեցենզիան` բարձրագույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Համալսարանում դասավանդում են ՀՀ և արտասահմանյան ակադեմիաների ակադեմիկոսներ, գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և պրակտիկ աշխատողներ:
Համալսարանը ինչպես Երևանում, այնպես էլ Վանաձորում ունի իր սեփական ուսումնական մասնաշենքերն ու բազաները, որտեղ ստեղծված են կատարյալ պայմաններ լիարժեք ուսման և հանգստի համար:
Համալսարանը հրատարակում է <Մխիթար Գոշ> գիտամեթոդական հանդեսը, որտեղ տպագրվում են դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների վերաբերյալ գիտական հոդվածներ:
Համալսարանում տրվում է 2-րդ բարձրագույն կրթություն:

Համալսարանի ստորաբաժանումները գործում են ինչպես Երևանում, այնպես էլ Վանաձորում: Համալսարանի հիմնադիրները հոգ են տարել այն մասին, որ երկու քաղաքներում էլ ապահովված լինեն կրթական բազաները համալսարանի ուսանողության համար: Համալսարանի ղեկավարությունը նպատակահարմար է գտնում իր կրթական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ և անհրաժեշտության դեպքում բացել համալսարանի մասնաճյուղերը նաև հանրապետության մյուս քաղաքներում: Տարածքային կրթության սկզբունքի համաձայն նախատեսվում է կրթական ծրագրեր իրականացնել նաև արտասահմանյան երկրներում` համագործակցելով տարբեր երկրների հեղինակավոր բուհերի հետ:
Հիմնադիրների ջանքերի շնորհիվ ստեղծվել է կուռ կրթահամալիր, որտեղ ուսուցումը սկսվում է նախակրթարանից: Գործում է էլիտար դպրոց-վարժարանը` կրտսեր, միջին, ավագ դպրոցով, որտեղ բարձր դասարանների աշակերտները ստանում են նախամասնագիտական կողմնորոշում և նախապատրաստվում բուհի համապատասխան ֆակուլտետում սովորելու:
2017-2019թթ.Համալսարանը թևակոխեց և անցավ միջազգային ինստիտուցիոնալ հավատար­մագրման, ստանալով «Բուժական գործ» մասնագիտության ծրագրային միջազգային հավատարմագր


ՌԵԿՏՈՐ՝ Վաչիկ Բրուտյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 3/7,
ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 30ա
ՀԵՌԱԽՈՍ`(+374 10) 74 70 40, (+374 10) 74 70 35, (+374 322) 4 03 11, (+374 322) 4 04 11
ՖԱՔՍ` (+374 10) 59 70 08
ԷԼ.ՀԱՍՑԵ`[email protected], [email protected]
ԿԱՅՔ`www.mkhitargosh.com

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: