Դիմորդի անկյուն

ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Պետական ԲՈՒՀ

Բազմիցս բացված, վերաբացված, վերանվանված ու վերափոխված ուսումնական հաստատությունը 1990 թ. վերանվանվում է ԽՍՀՄ ՆԳՆ իրավաբանական բարձրագույն հեռակա դպրոցի երևանյան ֆակուլտետ` շարունակելով ՆԳ համակարգը համալրել բարձր որակավորում ստացած կադրերով: 1991 թվականին` անկախության հռչակումից հետո, Հայաստանում ՆԳՆ կադրերի պատրաստումն իրականացնում էին երկու կրթական հաստատություն` միլիցիայի բարձրագույն դպրոցը (հետագայում վերանվանված ՆԳՆ բարձրագույն դպրոց) և ՆԳՆ ուսումնական կենտրոնը: 2000թ. օգոստոսին ՆԳՆ բարձրագույն դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ վերանվանվեց ՆԳՆ ակադեմիա, իսկ 2003թ., երբ ՀՀ ներքին գործերի նախարարությունը վերակազմավորվեց ՀՀ ոստիկանության, ՆԳՆ ակադեմիան և ՆԳՆ ուսումնական կենտրոնը վերանվանվեցին համապատասխանաբար ՀՀ ոստիկանության ակադեմիա և ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոն:
Կրթահամալիրի գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
ա) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը.
ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը.
բ) համազորային և մանկավարժական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը.
գ) ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական որակավորումը).
դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.
ե) ոստիկանության գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրը ղեկավարում է կրթահամալիրի պետը, ներկայումս` Մ․ Բաբայանը։
Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներն են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող ակադեմիան, միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող քոլեջը, նախնական մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող ուսումնական կենտրոնը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ: Ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի պետերն ի պաշտոնե կրթահամալիրի պետի տեղակալներ են:
Կրթահամալիրում ուսումնական և գիտական գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին» կանոնագրքին, գերատեսչական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով, գիտնականներով: Ոստիկանության կադրային մասնագետների պատրաստմանը զուգընթաց կրթահամալիրը իրականացնում է նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստում:
ՀՀ ոստիկանության կադրերի վարչության հետ համատեղ կազմակերպվում և վերապատրաստման և որակավորման բարձրացման ֆակուլտետի կողմից կրթահամալիրում անցկացվում են վերապատրաստման դասընթացներ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի միջոցով կապեր է հաստատել ինչպես ԱՊՀ և եվրոպական շատ երկրների, այնպես էլ ԱՄՆ-ի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ:
Ուսման տեւողությունը 4 տարի է, կիսամյակային վարձավճարը՝ 250000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը եւ ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ:

1. Բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցմամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:

2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`

- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն),

- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ,

- դիմում,

- զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին (արական սեռի դիմորդների համար),

- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն),

- տեղեկանքներ հոգեբուժական եւ նարկոլոգիական կլինիկաներից,

- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:

3. Դիմորդը դիմումը կարող է ուղարկել նաև առցանց եղանակով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ ընդունելության համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը կրթահամալիր ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը:

4. Դիմորդները հանձնում են մեկ մրցութային քննություն հայոց պատմությունից (թեստ) կամ փոխարենը կարող են ներկայացնել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը):

5. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են ներկայացնել մինչ զորակոչվելը «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը)՝ ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով կամ Կրթահամալիրում մասնակցել «Հայոց պատմություն» առարկայի ընդունելության քննությանը:

6. Ընդունելության քննությունը գնահատվում է 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը:

7. Ընդունելության քննության կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովի կազմը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:

8. Քննության կազմակերպման եւ անցկացման նպատակով դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում:

9. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են մրցույթին մասնակցելու իրավունքից:

10. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով նախատեսված ժամկետը չի ավարտվել:

11. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննություններին մասնակցելու իրավունքից:

12. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:

13. Ընդունելության քննությունից դրական գնահատական ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները,
3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները:

14. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
2) դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ uտացած դիմորդներին:

15. Քննությունը հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին նրանց խնդրանքով ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննության արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

16. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 14-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն եւ 14.00-ից 16.00-ն:

17. Քննության օրվա և անցկացման կարգի մասին դիմորդներին կտրամադրվի առցանց տեղեկատվություն սույն թվականի օգոստոսի 17-ին:

18. Ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում օգոստոսի 20-ից 25-ը: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

19. Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով:


ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊԵՏ` Մ․ Բաբայան
ՀԱՍՑԵ` Ծովակալ Իսակովի պող., 29 շենք
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 77-81-51, 77-80-33
ԿԱՅՔ` www.edupolice.am
ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ [email protected]

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: