Դիմորդի անկյուն

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997թ. մայիսի 30-ին` ըստ ՀՀ Կառավարության 131-րդ որոշման: Ընդամենը մեկ ֆակուլտետով, երկու մասնագիտությամբ (ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ) ստեղծված բուհն այսօր արդեն պատրաստում է տնտեսագետներ հետևյալ մասնագիտություններով և մասնագիտացումներով (միայն առկա ուսուցմամբ)` կառավարում (բակալավրիատ), ֆինանսներ (բակալավրիատ, մագիստրատուրա), կոմերցիա (բակալավրիատ), բիզնեսի կազմակերպում (մագիստրատուրա), միջազգային տնտեսական հարաբերություններ (բակալավրիատ), հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի (բակալավրիատ, մագիստրատուրա):

Երկաստիճան կրթական համակարգը ներդրվել է 2004-2005 ուստարվանից:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի չափորոշիչներին համապատասխան` երկաստիճան կրթական համակարգի բակալավրիատի ծրագրերով, գիտելիքների գնահատման կրեդիտային եղանակով: Սահմանված ժամանակացույցով կազմակերպվում են նաև միջանկյալ քննությունները և ստուգումները:

Բուհական կրթության արդիականացման նպատակով բացվել են ժամանակակից լսարաններ, ինտերնետ ցանցին միացված նորագույն համակարգիչներով համալրված լաբորատորիաներ:

Մասնաճյուղն ունի բավական հարուստ գրադարան, որը պարբերաբար թարմացվում է նոր մասնագիտական գրականությամբ:

2000 թվականին պայմանագիր է կնքվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ` ըստ որի հնարավորություն ընձեռվում մասնաճյուղի երկրորդ կուրսի երկու լավագույն ուսանողի ուսումը շարունակելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1997-2011թթ. մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մի շարք դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, գիտահետազոտական բաժինը կազմակերպել է 10 հանրապետական գիտական նստաշրջաններ և ուսանողական գիտաժողովներ: Դասախոսները մասնակցել են երկու տասնյակից ավելի միջազգային գիտաժողովների աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում:

Մասնաճյուղում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ` «Տարածքային կառավարման ֆինանսական հիմնախնդիրները» և «Պետական սեփականության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները և դրանց լուծման ուղիները» (վերջինս կատարվում է ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով) թեմաներով:

ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`Կ. Պետրոսյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ․ Սարգսյան 32
ՀԵՌ.`0312-35844, 0312-33201
ԷԼ. ՀԱՍՑԵ`[email protected]

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: