Mouseion
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԳԻԱՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ


Հասցե՝ Երևան, Պ. Սևակի 7, 0014  

Հեռ.`  + 374  10 28 15 02,  094 96 36 06

էլ. փոստ`  zoohec@sci.am


Այցելուների համար աշխատանքային ժամեր՝ 

Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանական թանգարանը հիմնադրվել է 1920-ական թվականներին հայ ազգի ցարական գեներալ Շելկովնիկովի ջանքերով, որպես գյուղատնտեսական թանգարան: Թանգարանի առաջին նմուշը թվագրվել է 19-րդ դարի ութսունականների տարեթվով: Սկզբնական շրջանում այն տեղակայվել է հանրապետության կուլտուրայի տան սրահներում (ներկայումս պատմության թանգարան և պատկերասրահ), որպես կուլտուրայի հասարակական այցելությունների վայր: Շուրջ 20 տարի թանգարանը համալրվելով ու հարստանալով բուսակենդանական, գիտական ու թանգարանային նմուշների հավաքածուներով, երևանցիների համար դառնում է հասարակական ամենասիրելի ու ամենամասսայական այցելությունների օջախներից մեկը: Սակայն 1940-ական թվականներին թանգարանը անցնում է ԱՐՄՖԱՆ-ի տնօրինության տակ և տեղակայվում է Կենդանաբանական այգու տարածքի շենքերից մեկում: Տարածքի չափազանց անբավարար պայմանների հետևանքով թանգարանը այս անգամ 20 տարվա պահեստավորման ժամկետով անգործուն մնում է Կենդանաբանական այգու  տարածքում: 1960-ական թվականներին Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն՝ Աղասի Չիլինգարյանի նախաձեռնությամբ թանգարանը տեղափոխվում է նորակառույց   շենքի հարմարավետ, մոտ 400մ² սրահներ, օժանդակ հարմարություններով և արվեստանոցով: Այդ տարիներին լայնամաշտաբ գործողություններ են իրականացվում թանգարանի գեղարվեստական ձևավորման գործում, որպես գեղագիտական ուսուցողական, ճանաչողական և բնապահպանական արժեքներ: Երեսունից ավելի ցուցափեղկերում ներկայացված են ողնաշարավոր կենդանիների 500-ից ավելի, իսկ անողնաշարավոր կենդանիների՝ 2000-ի սահմանը հատող տեսակների նմուշներ: Ստեղծված են կենդանիների մի շարք դիորամաներ, կենսախմբեր, կենսամիջավայրի արրհեստական վերարտադրմամբ: 


Այսպիսով թանգարանի ողջ ցուցադրանքը, որը ստեծվել է ավելի քան 100 տարիների ընթացքում իրենից ներկայացնում է ազգային հարստության ոսկեֆոնդը, որի կրթական, հայրենասիրական, դաստիարակչական նշանակությունը անհերքելի է: Թանգարանի ցուցադրանքը ամբողջությամբ կենդանական ծագում ունեցող նմուշներ են: