Կոկա-Կոլա / ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթ 2013
Մեր մասին

«Կոկա-Կոլա /Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Ֆուտբոլի դպրոցական գավաթ 2013» առաջնության նպատակն է մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից:


Արդեն ավանդական դարձած «Կոկա-Կոլա/ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթ 2013» մրցաշարն արդեն դարձել է սիրված թե´ Հայաստանի Հանրապետությունում, թե´ Լեռնային Ղարաբաղում: Մասսայական ֆուտբոլի զարգացմանն ուղղված Կոկա-Կոլա համակարգի և ՀՖՖ ծրագրերը ներառում են լուրջ սոցիալական ուղղվածություն:


«Կոկա-Կոլա համակարգը ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպին` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին Կոկա-Կոլա համակարգն աջակցում է ավելի քան 100 երկրներում: Մենք վստահ ենք, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով դեպի առողջ հասարակություն կայուն և երկարաժամկետ զարգացման նախապայմանն է», - կարծում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:


Հաղթող թիմերին Կոկա-Կոլա համակարգը է բազմաթիվ նվերներով՝ մարզահագուստներով, ֆուտբոլի գնդակներով և, որ ամենակարևորն է, Դպրոցի ֆուտբոլի գավաթով: