Ագրոբիզնեսի ուսուցում
Խաղողագերծություն
Խաղողի այգու հիմնումը

Կախված բանվորական ուժով ապահովված լինելուց, տնկանյութի տեսակից, հողակլիմայական պայմաններից գոյություն ունեն տնկման տարբեր եղանակներ՝ փոսերով, ակոսներով, հիդրոհորատիչներով, մեքենաներով:

 Տնկման համար նախատեսված արմատակալները հանում են ջրից, արմատները լրիվ թաթախում թարմ գոմաղբի մեջ և կավահողից պատրաստված ջրի շաղախում, ապա բաժանում փոսերով:

Տնկումը կատարում են երկու բանվոր: Մի բանվորը վերցնում է արմատակալը, նրա ստորգետնյա  բունը պահում է փոսի պատին ուղիղ մետաղյա ձողի թողած ակոսի հիմքի վրա, իսկ հատակի հողախառնուրդի բլրակի վրա: Մյուս բանվորը  արմատակալը կիսով չափ ծածկում է հումուսով հարուստ փխրուն հողախառնուրդով, ոտքով սեղմում ջրում:

Ջուրը ներծծվելուց հետո փոսը լրիվ լցնում են հողախառնուրդով, ապա հողով: Ոչ քարքարոտ թեթև հողերում այգետնկումները կարելի է կատարել նաև մեքենաներով: Այգու անկման համար տարբեր մեքենաներ կան, որոնք կատարելագործվում են:

Մեքենայացված այգետնկման ժամանակ զգալի չափով կրճատվում են ձեռքի աշխատանքները, քանի որ  մեկ մեքենաի արտադրողականությունը հասնում է 8 հա և ավելի 1 օրում:

Բոլոր դեպքերրում տնկումը պետք է կատարել այնպես, որ վազերը մի գծի վրա լինեն, հեղի մակերեսից 2-3 աչք  բարձր, իսկ մասերը ուղղված լինեն շարքերի և ապագա թևերի ուղղությամբ: