Ագրոբիզնեսի ուսուցում
Խաղողագերծություն
Հողամասի ընտրությունը և նախապատրաստումը

  Տնկանյութի աճեցման գործի արդյունավետությունը կախված է տնկարանի համար հողամասի ճիշտ ընտրությունից և նախապատրաստումից, տնկվող կտրոնների որակից և տնկարանի խնամքից: 

  Տնկարանի համար պետք է ընտրել բարձրադիր, հարթ, հարավային կամ հարավարևմտյան թույլ թեքությամբ, քամիներից և սառը հոսանքներից պաշտպանված, թեթև ավազային կամ ավազակավային, բավարար բերրի և հեշտությամբ մշակման ենթարկվող հողամաս: Տնկարանի համար պիտանի չեն ստորգետնյա ջրերին մոտ, չարորակ մոլախոտերով վարակված, աղի հետքեր ունեցող, ծանր և քարքարոտ հողերը: Պիտանի չեն նաև այն ցածրադիր հողամասերը, որտեղ գարնանային ցրտահարությունների վտանգ կա:

  Հողամասի ճիշտ ընտրությունից հետո հողը ժամանակին և որակով նախապատրաստելը կարևոր դեր է խաղում վազերի կպչունակությունը, հզոր աճողականությունը ապահովելու և բարձր բերքատվության անցնելու համար:

  Տվյալ տնտեսությունում այգիների հիմնադրման համար տարածքի կազմակերպումից հետո, յուրաքանչյուր բաժանմունքի և քառակուսի տնկամասի սահմաններում, ըստ վանդակների, կախված տնկման պլանից, հերթականությամբ կատարվում են հողամասի նախապատրաստման մի շարք աշխատանքներ՝

  • հողամասի մաքրում ծառերից, թփերից, հին վազերից և 10 սմ ու ավելի խոշորությամբ քարերից,
  • հողամասի մակերեսի հարթեցում,
  • հողի պարարտացում գոմաղբով, սուպերֆոսֆատով և կալցիումական աղով,
  • հողի նախատնկային խոր հիմնաշրջում,
  • հիմնաշրջված հողամասի վար և չիզելում,
  • շարքերի ուղղության, միջշարային և միջվազային տարածությունների որոշում: