«Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում»
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան (ՊՄՊ մասնաճյուղ)

«Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում» ցուցահանդես, 16:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում.

Ներկայացվելու են Երվանդ Քոչարի գրաֆիկ աշխատանքներից «Անրի Բարբյուսի դիմանկարը», եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի «Ընկեր Փանջունի» (Ե. Օտյան, 1938), «Մեծապատիվ մուրացկաններ» (Հակոբ Պարոնյան, 1962) երկերի պատկերազարդումները, Ժանսեմի՝ Ֆրանսիացի հեղինակների գրքերի ձևավորումներից, Էդգար Շահինի գրաֆիկական արվեստի աշխատանքներ։ Ցուցադրվելու են նաև՝ Արշակ Չոպանյանի Փարիզում հրատարակած «Անահիտ», «Ապագա» ամսագրերի օրինակներ, կազմակերպած հանրային համաժողովների, «Անի»  հայ արվեստագետների խմբավորման, «Հայ անկախ արվեստագետների միության» ցուցահանդեսների ազդագրեր, հրավիրատոմսեր, Փարիզում հայտնի հայ երաժիշտների, գրողների և մտավորականների լուսանկարներ, ձեռագիր մասունքներ և այլ արժեքավոր փաստաթղթեր։


Ներկայացման վարկանիշը

0.0
0
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ