Կոմիտասի անվան պետական լարային քառյակ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Կոմիտաս քառյակը հանդիսանում է աշխարհի հնագույն գործող քառյակը: Հիմնադրվել է  1924թ.-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սարգիս Ասլամազյանի  (թավջութակ)  նախաձեռնությամբ  (ղեկավար Ե.Գուզիկով): Ստեղծման առաջին իսկ ամիսներից «Մոսկվայի Կոնսերվատորիայի առաջքաշվածների քառյակը» գրավեց ոչ միայն երաժշտասեր հասարակայնության, այլև մասնագետների ուշադրությունը:
«Այս երիտասարդ քառյակը ոչ հեռու ապագայում կգրավի առաջին տեղերից մեկը»: Երկար ժամանակ չպայանջվեց, որպեսզի Մ.Իպոլիտով-Իվանովի այս խոսքերն իրականություն դառնան: Օրեցօր զարգացում ապրելով՝ քառյակը մեծ սեր ու ճանաչում ձեռք բերեց: Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին նրան շնորվեց մեծն Կոմիտասի անունը:

Ժանր՝
լարային գործիքներ

Բեմադրիչ՝
Էդուարդ Թադևոսյան

Կատարողներ


Հրավիրված կատարողներ


Միջոցառման վարկանիշը

0.0
0
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ