Ժիզել | Ա. Ադան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ա. Ադան

Ժ Ի Զ Ե Լ

Բալետ 2 գործողությամբ

 

Լիբրետո` Թ. Գոթյե և Ժ. Սեն-Ժորժ

 

    «Ժիզել» բալետի հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչև հարսանիքը մահացած հարսնացուների հոգիները`«ուիլիները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել` ասես ձգտելով նորից վերապրել իրենց երջանիկ օրերը:

   Վա˜յ այն անցորդին, որը կհանդիպի նրանց այդ պահին: Վրիժառութամբ համակված` ուիլիները կներքաշեն նրան իրենց շուրջպարի մեջ և կպտտեն այնքան, մինչ մարդն անշնչացած գետին կտապալվի:

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

   Հեռավոր մի գյուղում ապրում է գեղեցիկ Ժիզելը: Նա սիրում է գյուղում հայտնված Ալբերտին և հավատում, որ իր սերը փոխադարձ է:

    Ժիզելին սիրահարված անտառապահ Հանսը զուր է ջանում ապացուցել, որ Ալբերտը ոչ թե հասարակ գեղջուկ է, այլ ծպտված ազնվական, որը կխաբի ու կլքի աղջկան:

    Որսն ավարտած ազնվազարմ պարոնայք և տիկնայք գյուղ են գալիս հանգիստ առնելու:

    Հանսը` անակնկալ հանդիպումից ցնցված, մերկացնում է Ալբերտի ինքնությունը: Չդիմանալով սիրեցյալի խաբեությանը` Ժիզելը մահանում է:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

    Հարսանյաց ճերմակ հանդերձներով, ծաղկեպսակներով զուգված` պարում են ուիլիները: Նրանց պարը գնալով դառնում է ավելի բորբոքուն ու կրքոտ: Չէ՛ որ պարին նվիրված ժամը լրանում է, և իրենք պետք է վերադառնան իրենց պաղ շիրիմները:

    Խղճի խայթը գերեզմանատուն է բերել Հանսին: Ուիլիների տիրուհի Միրթայի նշանով` հոգիները մոլեգին պտտեցնում են նրան մինչև մահ:

   Խոր գիշերով Ժիզելի թարմ շիրիմին այցի է գալիս նաև Ալբերտը: Ուիլիներն անմիջապես շրջապատում են երիտասարդին: Հանսի սոսկալի ճակատագիրն է սպառնում նաև Ալբերտին: Սակայն, Ժիզելի ոգին փրկում է նրան ուիլիների զայրույթից` Ալբերտի համար հավերժ մնալով իբրև անմար սեր:

 

Ժանր՝
բալետ

Հեղինակ՝
Ա. Ադան

Նկարիչ՝
Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ. նկարիչ/
Բեմադրիչ՝
Մարկ Մնացականյան /ՀՀ արվեստի վաստ. գործիչ/

Կոմպոզիտոր՝
Ա. Ադան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

0.0
0
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ