Սանտա Կրուս | Մաքս Ֆրիշ
Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն

16+

Անսովոր և հետաքրքիր հնարքներով մասշտաբային ներկայացումն ունի պայմանական ժանրային բնորոշում՝ «Թատերախաղ՝ երազում» բաղկացած է երկու գործողությունից, տևում է երկու ժամ: «Գրեթե յուրաքանչյուր մարդ ունի ինչ-որ անիրականանալի երազներ՝ ճակատագրի այլ տարբերակի, «ուրիշ կյանքի» մասին: Պարզապես մեզնից շատերը վախենում են դա խոստովանել: Համաշխարհային գրականությունը տոգորված է այդ խոցելի թախիծով, հոգու այդ հավերժ տառապանքով: Մաքս Ֆրիշի պիեսի հերոսներն ի վերջո հայտնաբերում են, որ իրենցից յուրաքանչյուրն իր ճակատագրի գերին է: Սա պիես է կյանքի իմաստի, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին»՝ ահա ներկայացման քվինտ-էսենցիան, բուն էությունը: 

Ժանր՝
թատերախաղ երազում` 2 գործողությամբ

Հեղինակ՝
Մաքս Ֆրիշ

Բեմադրիչ՝
Վիգեն Չալդրանյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

0.0
0
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ