«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ
Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և
Երևանի պետական կամերային երգչախումբի մենակատարները ներկայացնում են ՝
«Արաքս Դավթյան – 70». հոբելյանական համերգ
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Ծրագրում՝

Ջուլիո Կաչինի, Ալեսանդրո Ստրադելլա, Ջովաննի Պերգոլեզի, Անտոնիո Վիվալդի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ֆելիքս Մենդելսոն, Ֆրանց Շուբերտ, Լուիջի Լյուցի, Ժակ Օֆենբախ, Ջակոմո Պուչինի, Պյոտր Չայկովսկի, Միխայիլ Իպոլիտով-Իվանով, Բարսեղ Կանաչյան, Կոմիտաս

Արաքս Դավթյանի մասին 

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում:

Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:

Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում` Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ: 1988թ. կատարել է Վերդիի «Ռեքվիեմը» Ամստերդամի «Գեբաու» դահլիճում:

Նրա ստեղծագործական ուղին խաչվել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնի հետ, որտեղ, դիրիժոր Ժուրայտիսի հրավերով, կատարել է Վիոլայի դերերգը` Վերդիի «Տրավիատա» օպերայում: Վոկալ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր), նաև` Մոսկվայում, ուր աշխատել է մինչ կյանքի վերջ:

Զբաղվել է ակտիվ համերգային գործունեությամբ, ունեցել է լայն երգացանկ, սակայն շարունակել է մնալ Մոցարտի ստեղծագործությունների կատարման մեծագույն վարպետը: Եղել է բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն, ինչի վկայությունն է ռեժիսոր Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած կերպարը:

1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.` Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010 թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Ժանր՝
Դասական

Կատարողներ


Միջոցառման վարկանիշը

3.0
2
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ