Հենզելն ու Գրետելը | Գրիմ եղբայրներ
Երևանի խամաճիկների պետական թատրոն

Տիրող սովի պատճառով երկու երեխաների՝ տղայի և աղջկա հայրը տեղի է տալիս երկրորդ կնոջ՝ երեխաներից ազատվելու հորդորներին և նրանց տանում է անտառ (դա նրան հաջողվում է երկրորդ անգամ)։ Երեխաները, լսելով ծնողների զրույցը, իրենց փրկության համար ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները։ Առաջին անգամ Հենզելը ճանապարհին շաղ է տալիս նախապես գրպանները լցրած մանր քարերը։ Այդ նշանների շնորհիվ երեխաները վերադառնում են տուն։ Երկրորդ անգամ չեն կարողանում քարեր հավաքել, քանի որ խորթ մայրը դուռը փակել էր։ Հենզելը ճանապարհին շաղ է տալիս հացի փշրանքներ, որոնք անտառի թռչուններն ուտում են։

Մոլորվելով թավուտ անտառում՝ Հենզելն ու Գրետելը գնում են ձյունասպիտակ թռչնակի հետևից և հասնում քաղցրաբլիթե տնակի (տունը հացից էր, տանիքը՝ անուշահացից, պատուհանները՝ սառնաշաքարից), որտեղ ընկնում են  վհուկի ծուղակը։

 

Ժանր՝
Երաժշտական ներկայացում 5+

Հեղինակ՝
Գրիմ եղբայրներ

Նկարիչ՝
Սուսաննա Տոնոյան
Բեմադրիչ՝
Լիլի Էլբակյանի

Կոմպոզիտոր՝
Էվա Ոսկանյան

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.2
6
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ