Հաղթանակի Գենեզիս | Սառա Նալբանդյան
Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն

14+

Վավերագրական ներկայացում` դերակատարների հուշերի հիման վրա

“Հաղթանակի գենեզիս” ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:

Ժանր՝
Վավերագրական ներկայացում

Հեղինակ՝
Սառա Նալբանդյան

Նկարիչ՝
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան
Բեմադրիչ՝
Նարինե Գրիգորյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.5
17
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ