ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ վաստ. արտիստ

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ - ՀՀ վաստ. արտիստ

Ծնվել է 1973թ. օգոստոսի 30-ին:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1998-2000թթ. սովորել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի նույն թատրոն:

Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում`

Մ.Տիբոյի «Իդիալական տղամարդը» (Վիկտոր), Դ.Խայերի «Պառլամենտական կատակերգություն» (Ուոլի), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Ս.Դովլաթովի «Աբանամատ» (Խուրիև, Բասկին),  Ն.Գրիգորյանի  «Խաղաղության փողոցում» (Հայկ), Ա.Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս» (VIP ծննդաբերող), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուս» (Պլատոն Միխայլովիչ), Ա.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» (Նա), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Սպա), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Խուրշիդ), Ջ.Օրտոն «Ինչ տեսավ սպասավորը»  (սերժանտ Մետչ), Լետրազի «Փոքրիկ» (Ժակ), «Կարմիր գլխարկ» մյուզիքլ (Գայլ), Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (Արամ), Գ.Մոպասանի «Կտակ» (Մազո), Ա.Վոլոդին «Սիրելիներից մի բաժանվենք» (Միտյա), Ա.Չեխովի «Երեք քույր» (Սոլյոննի), Դ.Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» (Միքայել) և այլն:

2011թ.-ին Յու. Պոլյակովի «Համադասարանցիներ» ներկայացման Ֆյոդոր Ստրոչկովի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Երկրորդ պլանի Լավագույն դերասան» անվանակարգում: