ԱՆՆԱ ՇԱՄՑՅԱՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ)

ՀՀ վաստ. արտիստ

ԱՆՆԱ ՇԱՄՑՅԱՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ) -  ՀՀ վաստ. արտիստ

Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 9-ին:

Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Թատրոնում աշխատում է 2000թ.-ից:

Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Լիզանկա), Յ.Տյատտեի «Ոսկե ձկնիկը» (Լաուրա), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Ժասանտ), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մաշենկա), Ֆ.Ստրինդբերգի «Ֆրեկեն Ժյուլի» (Ֆրեկեն Ժյուլի), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Մարիա Անտոնովնա), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Ցեյտել), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Կատյա), Ա.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» (Ընկերուհի), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Վերգինե), Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (Սեդա),  Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Ագրաֆենա Պլատոնովնա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Սվետլանա),  Ս.Դովլաթովի «Աբանամատ» (Լենա), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Մադոնա Լիբերա), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Գավրյուշինա), Վ. Ռոզովի «Խլահավի բույնը» (Իսկրա), Գ․Սլուցկու «Մոլագարը» (Կին), Ն.Գրիգորյանի  «Խաղաղության փողոցում» (Հռիփսիմե) և այլն:

2011թ.-ին Յու. Պոլյակովի «Համադասարանցիներ» ներկայացման Սվետլանա դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: