ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ վաստ. արտիստ

ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ – ՀՀ վաստ. արտիստ

Ծնվել է 1964թ. մարտի 17-ին:

1985թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:  2004թ.-ից աշխատում է թատրնում:

Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ե.Տագանովի «Ադել» (Զախարով), Ա.Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Ալի), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Սամսոն Ալադյան), Գ.Մոպասանի «Կտակ» (Պարոն Կոշլեն), Լ.Շանթի «Կեսար» (Օհան Գուրգեն), Ա. Վամպիլովի «Բադի որսը» (Կուշակ), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Բորիս Լիպովեցկի), Ս.Դովալթովի «Աբանամատ» (Մինց, Բելյաև), Վ.Ռոզովի «Խլահավի բույնը» (Դզիրելի), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Զագորեցկի), Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Իվան Քսենոֆոնտիչ Իվանով), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Դատավոր),  Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Ստեփան), Ա. Վաթյանի «Աղջիկը` նվեր» (Սևադա), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Պադրոն Տոնի), Յ.Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Օլեգ Սիդորով), Ա.Ցագարելիի «Խանումա» (Իշխան Պանտիաշվիլի), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Նեպոչատիյ),  Դ.Խայերի «Պառլամենտական կատակերգություն» (Ֆրեդ), Ա.Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս» (Կրկնածին) և այլն:

Ռ. Հակոբյանը մի շարք մոնոներկայացումների հեղինակ-կատարող է` Ս.Ցվեյգի «Ամոկ» (Ամոկ), Զ. Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում…» (Տղամարդ),  Թ. Պապաշվիլու «Հնագույն մասնգիտություն» (Նախկին գող ), Գ. Մկրտչյանի «Զրույց գիշերին» (Վիրաբույժ), Թ. Պապաշվիլու «Բարձրարժեք մարմնավաճառի գործը» (Փաստաբան), որոնք տարբեր միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների և դիպլոմների (2011թ. Բրեստի «Բելայա վեժա» թատերական փառատոնի դափնեկիր,  2013թ. Կիևի «Վիդլունյա» միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի և ալն):

Պարգևատրվել է Վ. Բրյուսովի անվան ոսկե մեդալով:

2018թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: