ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Տնօրեն

Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ  թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի:  

1992թ.-ից  մինչ օրս աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան 40 դեր:

1996-1998թթ. դասավանդել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ դերասանի վարպետություն առարկան:

2008-2016թթ. աշխատել է Հայաստանի Թատերական գործիչների միությունում՝ որպես քարտուղարը:

2008թ.-ից  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է:  

2006թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»):

2016թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին: 

2017թ.-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:

2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ։

2020թ. հունվարից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն է: