ՀԱՅԱՐՓԻ ԶՈՒՌՆԱՉՅԱՆ

դերասանուհի

Ծնվել է 1996թ.-ին մարտի 2-ին։

Ավարտել է Երևանի պետական պարարվեստի խորեոգրաֆիկ ուսումնարանը, ապա Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինը։

Թատրոնում աշխատում է 2017թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Դարիո Ֆո «Ազատ զույգը» (Աղջիկ-աշակերտուհի),  Ու. Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» (Կին), Ն. Գրիգորյան «Խաղաղության փողոցում» (Կին), ըստ Վ. Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» (Մայր, Բուժքույր), Ալ. Շիրվանզադե «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Պարուհի), Ն. Էրդման «Ինքնասպանը» (Տատիկ), Ա. Պուշկին «Օնեգին» (Օլգա) և այլն։ Խաղում է նաև մանկական ներկայացումներում։