Դավիթ Աբրահամյան, Բորիս Բրովցին, Էշլի Վոս, Վահագն Պապյան

Կատարող

Համերգ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում.

Ծրագրում՝
Հինդեմիթ՝ Trauermusik /8-9 ր./
Ռիխարդ Շտրաուս՝ Ջութակի կոնցերտ երկ.8 /30-32 ր./
Ընդմիջում
Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 /18-20 ր./
Լիստ՝ Պրելուդներ /16-18 ր./

Մենակատարներ.

Դավիթ Աբրահամյան

ալտ (Իսպանիա)

Դավիթ Աբրահամյանը Dakapp կազմակերպության համա­հիմ­նա­դիրն է և գեղարվեստական ղեկավարը:  Նրա դասատու­ներն են եղել Օլեգ Լևը, Դիմուտ Պոպպենը և Բորիս Բելկինը: Նվագել է Կլաուդիո Աբբադոյի Mozart Orchestra-ում: 2013-ին Դավիթ Աբրահամյանը հիմնել է “App” ծրագիրը, որն ապահովում է բոլորին հասանելի վարպետության դասըն­թաց­ներ՝ համաշխարհային ճանաչում ստացած մենակա­տար­ների հետ: Այս ծրագիրը լայն արձագանք է ստացել: Dakapp-ի կազմակերպչական գործունեությունը Դավիթը հա­մա­տեղում է ծրագրերի ընտրության և տարբեր ուսումնական հաս­տատությունների և գործընկերների հետ կապ հաստա­տե­լու աշխատանքի հետ: Որպես կամերային երաժիշտ շարու­նակ­վում են նրա ելույթները տարբեր երկրներում՝ Դայշին Կաշիմոտոյի, Սերգեյ Բաբայանի, Սեբաստիան Քլինգերի, Դիմուտ Պոպպենի, Կլարա Ջումի Կանի, Եվգենի Սուդբինի և այլ հայտնի երաժիշտների համագործակցությամբ:

Բորիս Բրովցին, ջութակ (Ռուսաստան)

Բրովցինի նվագացանկն ընդգրկում է 50-ից ավելի Ջութակի կոնցերտներ և հարյուրից ավելի կամերային ստեղծագործություններ, որոնց մի մասի առաջին կատարողն է հանդիսացել: 2008-ից Բրովցինը “Les Grands Interpretes” (Ժնև) և Spectrum Concerts (Բեռլին) կամերային համերգաշարերի մշտական մասնակիցն է: Կամերային երաժշտության ջատագով Բորիս Բրովցինը համագործակցում է  Յանին Յանսենի, Գիդոն Կրեմերի, Գերի Հոֆմանի, Կլեմենս Հագենի, , Նելսըն Գյորների, Դենիս Մացուևի և այլ անվանի երաժիշտների հետ:Բորիսը պատկանում է Բրովցին երաժշտական ընտանիքի չորրորդ սերնդին: Նրա առաջին դասատուն էր պապիկը, որն էլ իր հերթին սովորել է Մոսկվայի կոնսերատորիահում՝ Լև Ցեյտլինի և Աբրամ Յամպոլսկու դասարանում: Նույն կոնսերվատորիայի՝ Մարիա Գլեզարովայի դասարանն ավարտելուղ հետո Բորիս Բրովցինը իր բեմելն է կատարել Լոնդոնի BBC Philharmonic նվագախմբի հետ: Լոնդոն տողափոխվելուց հետո կատարելագործվել է  Դավիդ Տակենոյի ղեկավարությամբ՝ Գիլդհոլի Երաժշտության և Դրամայի  դպրոցում: Նույն դպրոցում հետագայում Բրովցինը դասավանդել է 2010-2016 թվականներին, միաժամանակ հանդիսանալով Գրինվիչի Trinity College of Music-ի պրոֆեսոր: Նա վարպետության դասընթացներ է վարում տարբեր երկրներում:

 

Էշլի Վոս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա)

Ավարտել է Լոնդոնի Royal Academy of Music-ը, որտեղ նրա դասախոսներն էին Քրիստոֆեր Էլթընը, Մարիա Կուրսիոն և Հեմիշ Միլնը: 1997-ին հաղթող է ճանաչվել Լոնդոնի միջազգային Դաշնամուրային մրցույթում, որին հաջորդեց կոնտրակտը Naxos ֆիրմայի հետ: 1999-ին թողարկվել է նրա դեբյուտային CD-ն՝ Սեզար Ֆրանկի ձայնագրություններով: Էշլի Վոսը Leeds Piano Competition-ի մրցանակակիր է և BBC Ռադիո 3-ի “New Generation Artist”:Համագործակցել է Սըր Թոմաս Ալենի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Անջելա Գեորգիուի և այլ երաժիշտների հետ Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հոբելյանին նվիրված համերգում, որը հեռարձակվել է ուղիղ եթերով:
2008-ին կայացել է Վոսի դեբյուտը BBC Proms համերգաշարում: Էշլի Վոսը Trio Apaches-ի համահիմնադիրն է: 2016-ին Էշլի Վոսը Մեթյու Թրասլերի հետ հիմնադրել է Mash Production կազմակերպությունը՝ նպատակ ունենալով իրագործել նորարարական նախագծեր: Համագործակցել է նաև դիրիժոր Կարլ Դեվիսի, Chaplin Foundation-ի, Մեծ Բրիտանիայի մշակութային կազմակերպությունների հետ (ֆիլմերի համատեղ թողարկում, շոու ծրագրեր, երեխաներին հասցեագրված նախագծեր և այլն):