Հայկ Տիգրանյան

Բաս

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության և փողային գործիքների բաժինները՝ մագիստրոսի գերազանցության դիպլոմով և ստացել օպերային երգչի և հոբոյահարի որակավորում:
2002-2003 թվականներին, որպես հոբոյահար աշխատել է ՌԴ Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում, իսկ հետագայում աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում:
Արդեն 16 տարի է, ինչ աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. սկզբում՝ որպես երգչախմբի արտիստ, իսկ 2008 թվականից՝ որպես թատրոնի մեներգիչ: 2014 թվականին թատրոնի մեներգիչների որակավորման մրցույթի արդյունքներով դարձել է բարձր կարգի մեներգիչ:

Հայկ Տիգրանյանի վերջին հաջողությունները

Նոյեմբերի 9-ին և դեկտեմբերի 12-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Կալլիստենի դերերգով հանդես է եկել Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» վերականգնված օպերայի առաջնախաղում. դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:
Նոյեմբերի 3-5-ը վարպետության դասեր է անցել բելգիացի տենոր, ռուսական «Գրանդ օպերա» նախագծի ժյուրի Ալեքս Էվերաերթի մոտ:
Հոկտեմբերի 20-22-ը Գերմանիայի Գոթհա, Այզենախ և Ֆրանկֆուրտ քաղաքներում համերգներով հանդես է եկել Իտալացի կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի 225 ամյակին նվիրված «Ռոսսինիի Գալա 225» մեծ համերգաշարին՝ ելույթ ունենալով Թյուրինգենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հերման Բրաուերի ղեկավարությամբ: Գլխավոր համերգը կայացել է հոկտեմբերի 22-ին Ֆրանկֆուրտի հայտնի Ալտե Օպերե օպերային թատրոնի մեծ բեմում:
Սեպտեմբերի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայկ Տիգրանյանը կատարել է Ջ. Վերդիի Ռեքվիեմի բաս ձայնի ձայնաբաժինը իտալացի հայտնի ռեժիսոր Պաուլո Միչիկեի «Ահեղ Դատաստան» ներկայացման մեջ, դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
Հայկ Տիգրանյանը սեպտեմբերի 1-ին Արցախի անկախության տոնի առթիվ Շուշիում բեմադրված Հ. Ստեփանյանի Սասունցի Դավիթ օպերայի առաջնախաղում կատարել է Մսրա Մելիքի գլխավոր դերերգը: Ա. Սպենդիարյանի այնվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագածմբի ուղեկցությամբ. դիրիժոր՝ Սուրեն Շախիջանյան (Ֆրանսիա):
2017 թ. Սեպտեմբերի 1 –ին Արցախի անկախության տոնի առթիվ ԼՂՀ մշակույթի նախարար Ն. Աղբալյանի կողմից արժանացել է պատվոգրի Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում Մսրա Մելիքի դերերգը լավագույնս մարմնավորելու համար:
Սեպտեմբերի 9-ին հաջողությամբ կայացել է նույն օպերայի երևանյան պրեմիերան:

Խաղացանկ 

Հայկ Տիգրանյանն ընդգրկված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընթացիկ խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումներում և կատարում է բաս ձայնակարգի առաջատար դերեգերը (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում Քյոխվայի, Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում Մսրա Մելիքի, Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայում՝ Մելիքի, Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում՝ Վասակի, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա» օպերայում՝ Բազար Բաշիի, Էդ. Սադոյանի «Մաշտոց» օպերայում Սահակ Պարթևի, Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայում՝ Զարաստրոյի,Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում՝ Մազետտոյի, Վ. Բելլինիի «Նորմա» օպերայում՝ Օրովեզի, Ջ. Վերդիի «Աիդա» օպերայում` Ռամֆիսի և Արքայի, Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայում՝ Ֆերանդոյի, Ժ. Բիզեյի «Կարմեն» օպերայում՝ Ցունիգայի, Ջ. Պուչչինիի «Տոսկա» օպերայում՝ Ռիզնիչիի, Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայում Կալլիստենի,, Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերայում՝ Ծեր գնչուի, Ջ. Ռոսսինիի «Մոխրոտը» օպերայում՝Ալիդորոյի դերերգերը), իսկ ԼՂՀ մայրաքաղաք Շուշիում բեմադրված Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերայի ժամանակ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Է. Թոփչյան) հանդես է եկել Ավոյի գլխավոր դերերգով, և ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի կողմից արժանացել պատվոգրի` Ավոյի կերպարը լավագույնս մարմնավորելու համար։ Այսքանով չի սահմանափակվում Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր համագործակցությունը. 2010 թվականին հանդես է եկել Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում՝ Զարեկցկիի կերպարով:

Վարպետության դասեր

Հայկ Տիգրանյանը վարպետության դասեր է ստացել վոկալ-կատարողական արվեստի այնպիսի հեղինակավոր մասնագետների մոտ, ինչպիսիք են Գեղամ Գրիգորյան (աշխարհահռչակ տենոր, ՀՀ Ժողովրդական արտիստ),
Պատրիցիա Պաչե (Իտալացի սոպրանո, վոկալ երաժշտության մասնագետ, Իտալիա-2013), Կարան Ամստրոնգ (Ամերիկյան հայտնի սոպրանո, վոկալ երաժշտության մասնագետ ԱՄՆ,Էատոնիա-2015),
Լարիսա Գերգիևա (Մարինյան թատրոնի երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայի և Հյուսիսային Օսեթիայի` Ալանիայի պետական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստան-2015),
Մարիս Սկույա (վոկալ քոուչ, Ավստրիայի Գրաց քաղաքի օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայտեր, Ավստրիա-2015),
Դիանա Զոլա (Հյուսթոնի «Գրանդ Օպերայի» գեղարվեստական ղեկավար, ավելի վաղ` Գրանդ օպերայի երիտասարդական կազմի ղեկավար, ԱՄՆ-2017),
Հովարդ Վարտկինս (Մետրոպոլիտեն օպերայի վոկալ մասնագետ,դաշնակահար, Ամերիկայի Միացյալ Նահանգների Վոկալ Արվեստի դպրոցի հիրնադիր, հայտնի դաշնակահար, ԱՄՆ-2017),
Ջոն Ֆիշեր (Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական ղեկավար, վոկալ երաժշտության մասնագետ, համաշխարհային վոկալ արվեստում մեծ ներդրում ունեցած, Մեծ Բրիտանիա-2017 ), Ալեքս Էվերաերթ (բելգիացի տենոր, Նիդեռլանդների Մաստրիխտա Կոնսերվատորիայի պրոֆեսսոր, Ռիգայում Լատվիայի օպերային թատրոնի վոկալ ուսուցիչ, ռուսական «Գրանդ օպերա» նախագծի մրցատյան, Բելգիա-2017):

Փառատոններ

2015 թվականին, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, Խաչատրյանի անվան եռյակի հետ կատարել է Գ. Սվիրիդովի կամերային ստեղծագործությունները` «Հայրերի երկիր, Պետերբուրգյան երգեր» վոկալ ցիկլերը (հայաստանյան պրեմիերա) ։ Նույն փառատոնի շրջանակներում, արդեն 2016 թվականին իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ մասնակցել է «Գալա Օպերա»համեգային ծրագրին։
2015 և 2016 թվականներին Էստոնիայի Պյարնու քաղաքում Faberge ball միջազգային փառատոնի շրջանակներում Ֆալլի դյղակը կոչվող համերգասրահում ելույթ է ունեցել Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Էրկի Պեխկ):
2013թ. Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված մեներգիչների Գալա-համերգին:

Պարգևներ

Հայկ Տիգրանյանը իր ստեղծագործական գործունեության ընթացքում բազմիցս պարգևատրվել է ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ միջազգային կարգի պարգևներով:
2017 թ. Սեպտեմբերի 1 –ին Արցախի անկախության տոնի առթիվ ԼՂՀ մշակույթի նախարար Ն. Աղբալյանի կողմից արժանացել է պատվոգրի Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում Մսրա Մելիքի դերերգը լավագույնս մարմնավորելու համար:
2012 թ. դարձել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության «Ապրիլյան գարուն», Լատվիայի Յազեպս Վիտոլսի անվան օպերային երգիչների, Ավստրիայում “Competition dell opera”, Էստոնիայի Կլաուդիա Տաևի անվան օպերային երգիչների 9-րդ, ՌԴ Վլադիկովկաս քաղաքի Պ. Լիսիցյանի անվան վոկալիստների 3-րդ, Իտալիայի Մարչելլո Ջորդանիի անվան 5-րդ միջազգային մրցույթների դափնեկիր:
Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության պետական ռադիոյից ստացել է հատուկ մրցանակ իրենց ազգային ստեղծագործության լավագույն կատարման համար և ստացել այդ երգը ձայնագրելու բացառիկ իրավունք:
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից արժանացել է պատվոգրի` օպերային արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար, իսկ Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի` որպես հայկական երգարվեստի նվիրյալ:

Համերգներ

Հայկ Տիգրանյանը Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայտնի համերգասրահներում մեծ հաջողությամբ ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել բազմաթիվ երաժշտական նախագծերի ու փառատոնների: Համերգային ծրագրերով հանդես է եկել Գերմանիայում, Էստոնիայում, Ավստրիայում, Լիբանանում, Իտալիայում, Լատվիայում,Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Հյուսիսային Կորեայում, Ռուսաստանում և ելույթ ունեցել այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են Ֆրանկֆուրտի Ալտե Օպերեր օպերային թատրոնը, Լատվիայի Ազգային օպերային թատրոնը, Էստոնիայի Պյարնու քաղաքի օպերային թատրոնը, Լատվիայի Ռիգա քաղաքի Յա. Վիտոլսի անվան երաժշտական ակադեմիան, Վիեննայի Լինց քաղաքի Բրուկներհաուս սրահը, Ռուսաստանի Դաշնության Ս. Պետերբուրգ քաղաքի Մարինյան թատրոնը, Հյուսիսային Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հայտնի համերգասրահները, Իտալիայի Վերոնա քաղաքի Արենա Դի Վերոնա թատրոնը, Իտալիայի Տրիեստե քաղաքի Ջ. Վերդիի անվան թատրոնը, Ավստրիայի Գրաց քաղաքի օպերային թատրոնը, Լիբանանի Բեյրութ քաղաքի Ֆորում դե Բեյրութ համերգասրահը, Ուրուգվայի Մոնտեվիդեո Auditorio Nacional del SODRE համերգասրահը, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Auditorio Ibirapuera համերգասրահը, Արգենտինայի Կորդոբա քաղաքի Orfeo Superdomo համերգասրահը, Բուենոս Այրես քաղաքի Luna Park հաներգասրահը և այլն:
Հայկ Տիգրանյանը իր մասնակցությունն ունի նաև օպերային թատրոնի Գալա և հանրապետական նշանակության համերգներում («Օպերա Գալա», «Վերդի գալա», «Գալա Ամերիկանա», «Վերդիանա» և այլն):
Հոկտեմբերի 20-22-ը Գերմանիայի Գոթհա, Այզենախ և Ֆրանկֆուրտ քաղաքներում համերգներով հանդես է եկել Իտալացի կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի 225 ամյակին նվիրված «Ռոսսինիի Գալա 225» մեծ համերգաշարին՝ ելույթ ունենալով Թյուրինգենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հերման Բրաուերի ղեկավարությամբ: Գլխավոր համերգը կայացել է հոկտեմբերի 22-ին Ֆրանկֆուրտի հայտնի Ալտե Օպերե օպերային թատրոնի մեծ բեմում:
2017 թվականին մենահամերգով հանդես է եկել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, և ելույթ ունեցել հայտնի դաշնակահար Էստոնիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հելին Կապտենի հետ: 
2015թ. Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, որպես մենակատար, համերգային շրջագայություններով մեկնել է Լիբանան` Բեյրութ և 4 մեծ համերգներով ներկայացրել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգային ծրագիր:
2012թ.-ի հոկտեմբերին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ , որպես մենակատար հյուրախաղերով հանդես է եկել Հվ. Ավերիկայի Ուրուգվայ, Արգենտինա և Բրազիլիա քաղաքներում:
Հունիսի 1-ին և 2-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր `Էդուարդ Թոփչյան) ելույթ է ունեցել մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված"Քեզ համար,Ազնավուր" համերգին`կատարելով Շառլ Ազնավուրի երգացանկից " Toi et moi" երգը
Հունիսի 29-ին ելույթ է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված կառավարական համերգին ` կատարելով Ռ. Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» ստեղծագործությունը` Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ` արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
Հուլիսի 1-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական և կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Երվանդ Ղանզանչյանի և Գալյա Նովենցի 80-ամյա հոբելյաններին նվիրված համերգին` կատարելով Ա. Բաբաջանյանի “Благодарю тебя” ստեղծագործությունը
Հուլիսի 20-ին Արցախի Ճարտարի մշակույթի տանը համերգային ծրագրով ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համերգին`շնորհավորելով քաղաքի տոնը:
Նոյեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային տանը հայկական արիաներ է կատարել Ա. Սպենդիարյանի տուն թանգարանի 50-ամյակին նվիրված միջոցառմանը:
Սեպտեբերի 28-ին հանդես է եկել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Սաբլոն կոչվող թատրոնում` կատարելով Վ. Ա. Մոցարտի «Փախուստ Սերալից» օպերայից Օսմինի արիաները:

Համագործակցություն 

Համագործացել է մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Գերմանիայի Թյուրինգենի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Գերմանիա), Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (Ռուսաստան), Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը (Լիտվա), Լատվիայի ազգային օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (Լատվիա), Գոհար սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը հետևյալ դիրիժորների ղեկավարությամբ. Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստակավոր արտիստ) Հերման Բրաուեր (Գերմանիա, Գոթհա), Ջանլուկա Մարչանո (Իտալիա), Մարտին Օզոլին (Լատվիա, Ռիգա), Է.Դյադյուրայի (ՌԴ ), Խիլկևիչի (ՌԴ), Մարկ Կիսոցցի (Շվեցարիա), Էրկի Պեխկ (Էստոնիա, Պյարնու), Էդուարդ Թոփչյան, Կարեն Դուրգարյան, Աթանես Առաքեյլան, Հարություն Արզումանյան (Հայաստան): Համագործակցել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են`Պաուլո Միչիկե (Իտալիա), Մարիո Կոռադիի (Իտալիա), Գեորգի Իսահակյանի (ՌԴ), Ջորդանիա Գայոզի (Վրաստան), Իռկին Գաբիդովի (ՌԴ):