Սյուզաննա Մելքոնյան

Սոպրանո

1987-1997թ.ընդունվել և ավարտել է Երևանի թիվ 17 վոկալ միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցը:
1997-2002թ. ընդունվել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը :
2005թ.-ից աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ` որպես մեներգչուհի :
2011 թ.-ից համագործակցել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելով Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում` Տատյանայի դերերգը, Մոցարտի `«Ռեքվիեմ», Հալաջյանի ՝ «Մեսսա» և այլ ստեղծագործություններ:
2012 - 2014թ.-ը աշխատել է նաև Վոլգոգրադի երաժշտական թատրոնում` հանդես գալով Վերդիի «Տրավիատա» օպերայում ` Վիոլետտայի դերերգով :
Օպերային խաղացանկում հանդես է գալիս Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում` Անուշ, Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերայում` Վիոլետտա, Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում` Տատյանա, Վ. Ա. Մոցարտի «Կախարդական Սրինգ» օպերայում` Պամինա, Գիշերային թագուհի, Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում` Ցերլինա, Ժ. Բիզե «Կարմեն» օպերայում` Միկայելա, Ջ. Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայում` Բաթերֆլայ և այլն: