ԻՐԻՆԱ ՄԱՐՉԵՆԿՈ

ՀՀ ժող. արտիստ

ԻՐԻՆԱ ՄԱՐՉԵՆԿՈ  -  ՀՀ ժող. արտիստ

Ծնվել է 1934թ. սեպտեմբերի 4-ին:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Զուգահեռ հետաքրքրվել է թատերական արվեստով, հաճախել է դերասանական ստուդիա: 1959թ.-ից աշխատում է թատրնում:

Թատրոնում կերտել է ավելի քան 80 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Գալչիխա), Ա.Օստրովսկու «Անտառ» (Ուլիտա), Մ.Չամանյանի «Վարդաձորյան տագնապ» (Փառանձեմ), Ն.Անկիլովի «Զինվորական այրին» (Պրոսկովյա), Բ.Ռացերի «Ռուսական արջ» (Սիլվիա Գիբսոն), Ջ.Պատրիկի «Ինչպես կարել տատիկին» (Պամելա), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն միամիտ է լինում» (Գլումովա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Իշխանուհի-տատիկ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Անֆիսա),  Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Նաստասյա Պանկրատևնա), Յու.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Եվգենյա Պետրովնա),  Վ.Ռոզովի «Խլահավի բույնը» (Նատալյա Գավրիլովնա) և այլն:

2010թ.-ին  «Խլահավի բույնը» ներկայացման Նատալյա Գավրիլովնայի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: