Գալա համերգ՝ կորեական մշակույթի փառատոնի շրջանակներում, 2019

Կատարող

ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ
Հայաստանում կորեական մշակույթի փառատոնի շրջանակներում, 2019
Մենակատարներ՝ Ու Ջի Յոն, թավջութակ (Կորեա)
Մերի Մովսիսյան, սոպրանո (Հայաստան)
Չոն Ի Գին, տենոր (Կորեա)
Նամ Վան, բարիտոն (Կորեա)
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Ու Ջի Յոն, թավջութակ (Կորեա)

Թավջութակահարուհի Ու Ջի Յոնը կրթությունը ստացել է Սեուլի Ye-Won բարձրագույն երաժշտական դպրոցում, Հանովերի Ազգային համալսարանի արվեստի բաժնում: Կատարելագործվել է Տուլուզի Ազգային կոնսերվատորիայում (Ֆրանսիա):

Միջազգային մրցույթների դափնեկիր է.

Ye-Won մրցույթ, Ewha Kyunghyang մրցույթ, Korean Times մրցույթ,

Սեուլի կամերային երաժշտության մրցույթ, Pacem Terris Բայրոյթի միջազգային մրցույթ (Գերմանիա, «Acknowledged Prize»), Murial Taylor Թավջութակի միջազգային միցույթ (Անգլիա, 1-ին մրցանակ), Lions International Cello Competition (Գերմանիա, 1-ին մրցանակ), BBC ռադիոյի Haverhill Sinfonia Soloist International Competition (Անգլիա, 2-րդ մրցանակ), Gasper Cassado International Cello Competition (Իսպանիա, 2-րդ մրցանակ):

Մասնակցել է միջազգային փառատոների. Melbourne NMCA Music Festival (Ավստրալիա), Manchester Cello Festival (Անգլիա), Casals Music Festival (Պուերտո Ռիկա), Ravel Music Festival (Ֆրանսիա), Schleswig Holstein Music Festival (Գերմանիա), Bregenz Festival (Ավստրիա), Ushuaia Festival (Արգենտինա), Baltimore Cello World Congress (ԱՄՆ):

Որպես մենակատար Ու Ջի Յոնը հանդես է եկել հայտնինվագախմբերի հետ. Korean Symphony Orchestra, KBS Symphony Orchestra, Seoul Symphony

Orchestra, Greiz German National Orchestra, Janacek Philharmonic Orchestra, Savaria Symphony Orchestra, Haverhill Symphony Orchestra, Frankfurt Chamber Symphony Orchestra, Philharmonic Hradec Kralove, Hannover Chamber Orchestra, Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբ և այլ նվագախմբեր:

Թավջութակահրհուհին մենահամերգներով հանդես է եկել Կորեայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Արգենտինայում և ԱՄՆ-ում: Ու Ջի Յոնը 'Mephisto Trio'-ի և 'Arabesque Trio'-ի անդամ է: Նրա ելույթները կայացել են Չեխիայի Rudolfinum, Dvorak Hall, Haydn Hall, Վիեննայի Konzert Verein և այլ համերգասրահներում:

Ու Ջի Յոնը Սեուլի Kook-Min համալսարանի պրոֆեսոր է:

Չոն Ի Գին, տենոր (Կորեա)

Ավարտել է Սեուլի Արվեստի բարձրագույն դպրոցը, Սեուլի Ազգային համալսարանի երաժշտական քոլեջը, Միլանի Ջ.Վերդի կոնսերվատորիան,

Միջազգային մրցույթների հաղթող է. Մոնտե-Կառլո, Տուլուզ, Բիլբաո, Մադրիդ, Ժնև, Վիեննա, և այլն: 2001-2002-ին Գերմանիայի “Opernwelt” ամսագրի կողմից ընտրվել է որպես <Համերգաշրջանի երիտասարդ տենոր>: Շվեյցարիայի “Luzerner Zeitung” թերթի կողմից ընտրվել է որպես <2001-ի երաժիշտ>: Նյու Յորքի Կարնեգի հոլում ՄԱԿ օրվան նվիրված համերգում հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային նախագահի ներկայությամբ՝ Մունգ Վուն Չանգի ղեկավարությամբ: Իտալական ֆիրմայում մասնակցել է <Էվրիանտե>, “La vida breve”, “Գոյեսկա” օպերաների ձայնագրմանը:

Եվրոպայում 1997-ին նրա բեմելից հետո սկսվել են նրա ելույթները Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում (<Տրավիատա>, <Կարմեն>, <Մադամ Բաթերֆլայ>, <Աիդա>, <Ռիգոլետո>, <Լուչիա դի Լամերմուր> և այլ

օպերաներ): Ներկայումս Չոն Ի Գինը Սանմյունգ համալսարանի վոկալ բաժնի պրոֆեսոր է:

Նամ Վան, բարիտոն

Ավարտել է Սեուլի Ազգային համալսարանը և մագիստրատուրան, ինչպես և Մոսկվայի կոնսերվատորիայի խմբավարության բաժինը: Նամ Վանը հանդիսանում է Ռուսաստանի Մեծ թատրոնի հայտարարած մրցույթի դպլոմանտ: Հանդես է եկել 20-ից ավելի օպերաների առաջատար դերերում: Ելույթներ է ունեցել աշխարհի հայտնի նվագախմբերի հետ: Ճապոնական Hujiwara օպերայի երգիչ է:

Մերի Մովսիսյան, սոպրանո

Ծնվել է Երևանում: 2011-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Աննա Սարաջյանի դասարան): Նույն թվականին արժանացել է Ռումինիայի

Երիտասարդ երգիչների միջազգային ‘’Darclee’’ մրցույթի Ոսկե մեդալին և Հատուկ մրցանակին: <Տաթևիկ Սազանդարյան> հանրապետական մրցույթի հաղթող է և Բելգիայի Թագուհի Եղիսաբեթ միջազգային մրցույթի մասնակից:

Մասնակցել է Յուրի Բաշմետի կազմակերպած ԱՊՀ երկրների երիտասարդ երգիչների վարպետության դասընթացներին, ինչպես և Սվետլանա Նեստերենկոյի և Դմիտրի Վդովինի վարպետության դասերին: 2011-ին մասնակցել <Մոսկվան դիմավորում է բարեկամներին> փառատոնին, ինչպես նաև Մոսկվայի կոնսերվատորիայի Ամառային միջազգային դպրոցի դասընթացներին և <Կրեմլի ծագող աստղեր> փառատոնին՝արժանանալով ՌԴ Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևայի Շնորհակալագրին: Նույ տարում Մերին ելույթ է ունեցել Լոնդոնի St. John Smith Hall համերգասրահում կայացած երիտասարդ հայ երգիչների համերգում: 2013-ից Մերին Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի է (Միքայելա, Անուշ, Պամինա, Մանոն և այլ դերերգեր): 2018-ին մասնակցել է Նիդեռլանդների Orlando Kerkrade փառատոնին: Ելույթներ է ունեցել Դուբայի, Քուվեյթի և այլ օպերային թատրոններում: Մերի Մովսիսյանը մասնակցել է Միրելա Ֆրենիի (Իտալիա), Աքսել Էվերերտի (Նիդեռլանդներ), Բարբարա Ֆրիտոլլիի (Երևան) և այլ վարպետության դասընթացների: