Առնոլդ Քոչարյան

ՀՀ վաստակավոր արտիստ /բարիտոն

Առնոլդ Քոչարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար բարիտոններից է: Անցել է պատկառելի ստեղծագործական ճանապարհ, ինչի մասին վկայում են նրա պարգևները տարբեր միջազգային մրցույթներում, մասնավորապես` Հյուսիսային Կորեայում (առաջին մրցանակ և ոսկյա գավաթ),ԱՄՆ-ում (Պլասիդո Դոմինգոյի անվան մրցույթ) և այլն:
1974 թվականին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ուր 2003 թվականից դասավանդում է որպես մեներգչության ամբիոնի դոցենտ: Մեներգչական կենսագրությունն սկսվել է Էջմիածնի Մայր Տաճարի երգչախմբից և շարունակվում է մինչև օրս Երևանի օպերային թատրոնում` ուր հանդես է գալիս Սիլվիո («Պայացներ»), Ժորժ Ժերմոն («Տրավիատա»), Կոմս դի Լունա («Տրուբադուր»), Թաթուլ («Ալմաստ») և այլն:
Առնոլդ Քոչարյանի արվեստը լավ տպավորություն է թողել Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան, Մոնպելյեի, Սասսարիի, Լիսաբոնի, Տորոնտոյի և այլ երկրների օպերային թատրոնների ունկնդիրների շրջանում: