Հովհաննես Ներսեսյան

Բաս

1993-2000թթ. սովորել է թիվ 51 միջնակարգ դպրոցում:
2000-2003թթ. սովորել է Երուսաղեմի հայկական ժառանգավորաց վարժարանում:
2011-2015թթ. սովորել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողություն բաժնում (ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Գ. Հակոբյանի դասարան):
2014 թ.-ից մինչ օրս աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ:
1997 թ.-ից հոգևոր ծառայաություն է մատուցում Արարատյան Հայրապետական Թեմում:
2009 թ.-ից հոգևոր ծառայաություն է մատուցում Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես սարկավարգ:

Համերգային գործունեություն

2014 թ.-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ:
2015թ. հուլիսին Ստեփանակերտում /ԼՂՀ/ մասնակցել է Լյուբով Կազարնովսկայայի վարպետության դասընթացներին:
2015թ. հուլիսին Սլովենիայի Պիրան քաղաքում մասնակցել է «Ձայն և ջութակ» միջազգային փառատոնին:
2015թ. ապրիլին Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին:
2015թ. հունվարին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մասնակցել է ՌԴ ժողովրդական արտիստուհի Լարիսա Գերգիևայի վարպետության դասընթացներին:
2014թ. հոկտեմբերին, 2015թ. փետրվարին, մայիսին, հունիսին, Սանկտ Պետերբուրգում, վարպետության դասընթացներ է վերցրել «Մարինյան» թատրոնին կից «Երիտասրդ օպերային երգիչների» ակադեմիայում:
2014թ. հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայում, «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, մասնակցել է «Հայաստանի ականավոր ձայներ» խորագրով գալահամերգին:
2013թ. Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում հանդես է եկել Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայում:
2013թ. սեպտեմբերի 1-ին, Շուշիում /ԼՂՀ/ հանդես է եկել Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերայում, մարմնավորելով Թորոսի կերպարը /պրեմիերա/:
2013թ. հոկտեմբերի 10-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Վերդիանա» փառատոնի շրջանակներում, կատարել է Ջ. Վերդիի Ռեքվիեմը:
2013թ. հունիսին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մասնակցել է աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի վարպետության դասընթացին:
2013թ. Նարեկացի արվեստի միությունում մասնակցել է , ՀՀ-ում ռուս համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված, Պ. Շալյապինի 140-ամյակին նվիրված համերգին:
2012թ. դեկտեմբերին, Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում, համերգային կատարմամբ հանդես է եկել Ռ. Ալթունյանի հեղինակած «Մատյան Ողբերգության» բալետ-օռատորիայում:

Մրցանակներ

2015թ. հունվար - Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր , Տիխվին, ՌԴ:
2014թ. փետրվար - «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր , Կրասնոդար, ՌԴ:
2013թ. սեպտեմբեր - Մարիա Բիեշուի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր , Քիշինև, Մոլդովա:
2013թ. ապրիլ - Դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր , Երևան, ՀՀ: