Դավիթ Բաբայանց

Բարիտոն

Սովորել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայում որպես նկարիչ կերամիկ, այնուետև շարունակել է ուսումը Երևանի Կոնսերվատորիայում՝ Կոնստանտին Սիմոնյանի դասարանում:
Վերապատրաստվել է Իտալիայում՝ «Տեբալդի - Դել Մոնակո» և «Ռոսսինիանա» ակադեմիաներում (Պեսսարո): Մասնակցել է «Ռոսսինի օպերա» փառատոնին՝ Ռաինա Կաբաիվանսկայի դասընթացներին (Սոֆիա):
2005 թ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է: Հանդես է գալիս իտալական, հայկական, ռուսական խաղացանկի առաջատար դերերում:
2011 թ. մասնակցելով Իտալիայի Բուսսետո քաղաքում անցկացվող «Վերդիական ձայներ» միջազգային մրցույթին, ճանաչվել է լավագույն բարիտոն և հրավիրվել մասնակցելու Վերդիի տան առջև բեմադրված «Տրավիատա» ներկայացմանը: Նույն թվականին Իտալիայի Վերոնա քաղաքում արվեստների ինստիտուտի միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել:
2012 թ. հրավիրվել է Վերոնայի «Տեատրո ֆիլարմոնիկո»՝ մասնակցելով «Աիդա» օպերայի համերգային կատարմանը: Հանդես է եկել Սկարպիայի դերակատարամամբ Պուչինիի «Տոսկա» օպերարային ներկայացմանը (Կանադա, Տորոնտո):
2013 թ. մասնակցել է Արենա դի Վերոնայի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի «Տրավիատա» ներկայացմանը՝ կատարելով Ժերմոնի դերերգը, ինչպես նաև «Վերդի – Վագներ» գալահամերգին Պլաչիդո Դոմինգոյի հետ՝ Դանիել Հարդինգի ղեկավարությամբ: Մասնակցել է «Օպերա սառւյցի վրա» համերգ-շոուին:
2014 թ. կատարել է Պուչինիի «Մեսսա դի Գլորիա»-ն Վերոնայի Տեատրո Ֆիլհարմոնիկոյում: Ղեկավար` Ջիանլուկա Մարտինենգի:
Մասնակցել է Իտալիայի «Արենա դի Վերոնա 100+1» փառատոնին` հանդես գալով Վերդիի «Աիդա» օպերայում: Ղեկավար` Յուլիան Կովաչև : Հանրահայտ Պիեր Լուիջի Պիցցիի բեմադրած Վերդիի «Դիմակահանդես - պարահանդոես» օպերային ներկայացմանը` Ղեկավար Անդրեա Բատտիստոնի: Լեգենդար ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Մադամ Բատտերֆլայ» ներկայացմանը` ղեկավար Մարկո Արմիլիատո:
2015 թ. մասնակցել է Վերոնայի Տեատրո Ֆիլհարմոնիկոյում «Տրավիատա» ներկայացմանը, ռեժիսոր` Հեննինգ Բրոքկհաուս:
Կատարել է Մասկանիի «Մեսսա դի Գլորիա»-ն՝ ղեկավար` աշխարհահռչակ Կլաուդիո Շիմոնե:
Նույն թվականի ամռանը հրավիրվել է Սիցիլիա «Պալերմո կլասսիկա» միջազգային փառատոնի բացման Գալա համերգին:
Դավիթ Բաբայանցը հեղինակավոր փառատոներում և մրցույթներում արժանացել է տարբեր մրցանակների և դիպլոմների: Համաշխարհային հեղինակավոր պարբերականները մշտապես բարձր գնահատականի են արժանացնում Դ. Բաբայանցի կատարողական արվեստը: