Արծվիկ Դեմուրչյան

Սոպրանո

Սովորել Ռ. Մելիքյանի անվան Երաժշտական ուսումնարանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆ. Ա. Սարաջյանի դաս.): Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում` Վ. Բելինիի անվան (1998, Սիցիլիա), Ե. Օբրազցովայի անվան (2001, Սանկտ-Պետերբուրգ) և այլն: 2003-ին Սարատովի օպերային թատրոնի հրավերով կատարել է Վիոլետայի դերերգը (Ջ. Վերդի «Տրավիատա»): 2007-ին Մոսկվայի կոնսերվատորիայում և Սանկտ-Պետերբուրգի օպերային թատրոնում Վ. Մինինի ղեկավարությամբ մասնակցել է Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր»-ի կատարմանը: Համերգներով ելույթ է ունեցել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում: 2001թ.-ից մինչ օրս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: 
2016թ. Հ.Պ.Ա երչախմբի անդամ է, որը ղեկավարում է Հ. Չեքիջյանը: Մաեստրոի ղեկավարությամբ կատարել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ Վ. Մոցարտ, Կարլ Օրֆ, Գ. Հախինյան, Հ. Չեքիջյան: Իր երկացանկում լայնորեն ընդգրկել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ. Տ. Մանսուրյան, Գ. Չթչյան, Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան և այլն:


Խաղացանկ

• Յ. Հայդն «Դեղագործը», Գրիլետա
• Վ. Ա. Մոցարտ «Կախարդական սրինգ»,Գիշերաին թագուհի
• Վ. Ա. Մոցարտ «Դոն Ժուան», Ցերլինա
• Ջ. Վերդի «Տրավիատա», Վիոլետտա
• Ջ. Վերդի «Ռիգոլետո», Ջիլդա
• Ջ. Պուչչինի «Չիո-չիո Սան», Մադամ Բատերֆլայ
• Ջ. Պուչչինի «Քույր Անժելիկա» 
• Ջ. Պուչչինի «Տուրանդոտ», Լիու
• Ջ. Բիզե «Կարմեն», Ֆրասկիտա
• Տ. Չուխաջյան «Արշակ Բ», Օլիմպիա
• Ա. Տիգրանյան «Անուշ», Անուշ
• Ա. Տիգրանյան «Դավիթ Բեկ», Շուշան
• Ա. Տերտերյան «Երկրաշարժ», Աղջիկ