ԱՆՏՈՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

դերասան

ԱՆՏՈՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ – դերասան

Ծնվել է 1984թ․նոյեմբերի 9-ին։  

Ավարտել է «Արմենֆիլմ» կինոդերասանի ստուդիան։ Թատրոնում աշխատում է 2011թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Ջութակահար), Կ. Բալայանի, Ա. Գրիգորյանի «Աբանամատ» (Տոլիկ, Լևոն), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Շպիկ), Ա․Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Ա․Օստրովսկու «Ամեն ինչ վաճառքի» (Պիժեկով), Ա․Վամպիլովի «Բադի որսը» (Կուզակով), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Շպեկին), Ն.Գրիգորյանի  «Խաղաղության փողոցում» (Երիտասարդ Էլշադ), Դ.Խայերի «Պառլամենտական կատակերգություն» (Ուոլի) և այլն։ 

Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում։