Դիանա Ադամյան

Կատարող

Ջութակահարուհի Դիանա Ադամյանը ծնվելէ 2000թ.-ին, երաժիշտների ընտանիքում: Ուսանում է Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում՝ սկզբում երջանկահիշատակ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի, ապա ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի դասարաններում: Բազում հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր է՝ «Վերածնունդ» մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2010թ, Գյումրի), «Շչելկունչիկ» հեռուստատեսային մրցույթ (2-րդ մրցանակ, 2014թ., Մոսկվա), Հ. Բոգդանյան միջազգային մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2014թ., Երևան), Չայկովսկու անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթ (2-րդ մրցանակ, 2015թ., Մոսկվա): Հայաստանյան «Նոր անուններ» ծրագրի անդամ է: Դիանայի ուսումնական և երաժշտական գործունեությունը հովանավորվում է ՀԲԸՄ-ի և ԵրազԱրտ հիմնադրամի կողմից:

2014 և 15 թթ.-ին երկու անգամ մասնակցել է Կանադայի Օտտավա քաղաքի Երաժշտական ինստիտուտի ամառային վարպետության դասերին՝ Պինկաս Ցուկերմանի ղեկավարությամբ և վերջինիս հրավերով: 2015 թ.-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Լոնդոնի Cadogan համերգասրահում հանդես է եկել Պինկաս Ցուկերմանի և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: ԵրազԱրտ հիմնադրամի աջակցությամբ 2016-2017 թթ.-ին ամեն ամիս մասնակցել է Լեոնիդաս Կավակոսի վարպետության դասերին: Դիանան ստացել է Լիխտենշտեյնի երաժշտական միջազգային ակադմիայի կրթաթոշակ և տարին երկու անգամ ինտենսիվ կերպով մասնակցել ակադեմիայի երաժշտական շաբաթներին և միջոցառումներին: 2016 թ.-ից երեք անգամ մասնակցել է հայտնի պրոֆեսոր Աննա Չումաչենկոյի ուսումնական շաբաթներին: 2018 թ.-ին մասնակցել է «Երաժշտական միջազգային ակադեմիա»-ի ուսումնական ծրագրին :

2018թ. Իեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթում Դիանա Ադամյանն արժանացել է առաջին մրցանակի 16-21 տարեկանների խմբում՝ ներկայացնելով Բրուխի ջութակի կոնցերտը: