Պողոս Բեազբեկյան

Բաս

1994-1999 թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետում, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում:
2000-2002 թթ ավարտել է ասպիրանտուրան:
2005-ից մինչ օրս Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է:
Ունեցել է մենահամերգներ Հայաստանում և Սիրիայում, նաև մասնակցել է տարբեր համերգային միջոցառումների:

Մրցանակներ

1996 Բելքանտո, Միհրան Երկաթի անվան մրցանակ:
1997 Իսահակյանի անվան հանրապետական մրցույթի առաջին մրցանակ:
2000 Հայ-գերմանական միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ:

Խաղացանկ

• Է. Սադոյան- «Գրիգոր Լուսավորիչ», Գրիգոր Լուսավորիչ
• Ա. Հարությունյան «Սայաթ Նովա», Հիրակլի արքա
• Տ. Չուխաջյան «Արշակ երկրորդ», Ներսես Կաթողիկոս, Վասակ սպարապետ
• Ա. Տիգրանյան «Դավիթ Բեկ», Կաթողիկոս, Դավիթ Բեկ
• Ա. Տիգրանյան «Անուշ», Մոսի
• Ա. Սպենդիարյան «Ալմաստ», Ռուբեն, Նադիր Շահ
• Ա. Մոցարտ «Կախարդական սրինգ», Զարաստրո
• Ա. Մոցարտ «Դոն Ջովանի», Դոն Ջովանի
• Վ. Բելիննի «Նորմա», Օրովեզո
• Ժ. Բիզե «Կարմեն», Էսկամիլլո
• Ջ. Վերդի «Աիդա», Ռամֆիս
• Ջ. Վերդի «Տրուբադուր», Ֆերանդո